Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների արդյունավետ կիրարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել Ազգային մարմին, որի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռարձակման, միջազգային հեղինակային կինոփառատոների հետ կապերի խորացման և կինոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրներով։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ազգային մարմին հիմնադրամի ստեղծումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինոռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, հեռարձակման և կինոթատրոններում ցուցադրման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակ շնորհելու, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման անհրաժեշտությունից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:
- Այլ տեղեկություններ.
Չկան: