Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

17%83%

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագոր­ծակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգա­մանքներով:

Ազգային մարմնի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռար­ձակման, միջազգային հեղինակային կինոփառատոների հետ կապերի խորացման և կինոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրներով։

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։

  • Քննարկվել է

    11.01.2024 - 27.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3392

Տպել

Առաջարկներ`

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Հոգաբարձուների խորհրդի չորս կինոմասնագետ խորհրդի անդամների ընտրության չափաորոշիչները շատ վատն են ու թերի: Դրանք անպայման վերանայել ու նոր չփորոշիչներ է պետք սահմանել: Կանոնադրությունը կրկնում է ազգային կինոկենտրոնի կանոնադրություը, որը այս տարիների ընթացքում ցույց տվեց, որ հնացած է, 2006 թվ. ընդունված կինոկենտրոնի կանոնադրության պատճեն է, միայն կառավարման ձևի փոփոխությամբ: Ամբողջությամբ վերանայել է պետք:

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ գլուխ 9 , հանել կետ 3) -ը՝ « 3) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը վերականգնումն ու թվայնացումը ու տարածումը»: Հաշվի առնելով, որ հիմնադրամը չունի մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներ նման գործառույթ իրականացնելու, հատկապես, որ կինոժապավենային ժառանգությունը որպես գույք այլևս պետական կառույցի՝ Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիայի սեփականությունն է: <<Հեղինակային իրավոնքների մասին ՀՀ օրենքի >>, գործում է դեռևս 2006թ.: Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիան ուն հնարավորություններ, ռեսուրսներ և տեխնիկական, տարածքային հնարավորություններ իր արտադրության ֆիլմերի թվային վերականգման համար: Կինոստուդիան նույնպես ոոլորտայինի կառույց է և վերը նշված գործառույթնեի համար նախատեսված պետական աջակցության դեպքում ինքը կարող է կազմակերպել այդ աշխատանքները: Սա նունպես արտադրություն է, ինչը Հիմնադրամը իրավասու չէ իրականացնել: Եվ ընդհանրապես կինոժապավենային ժառանգության հետ հիմնադրամը չպետք է որևէ արտադրական գործառույթ իրականացնի, բացի կինոռեստրի վարում, հանրահռչակում, կինոկատալոգների, կինոպատմության և այլն հրատարակչական գործունեությունից:

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ Հիմնադրամի կանոնադրության մեջ գլուխ 9, կետ2) -ում հանել «... և կինոտարեգրության փաստավավերագրումը», հաշվի առնելով, որ հիմնադրամը աջակցող կատույց է, իսկ փաստավավերագրությունը արտադրություն է: Հիմնադրամի համար նման գործառույթ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը չի նախատեսում:

Տեսնել ավելին