ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ---------------- 2024 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1087-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․
- 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 3-րդ կետի 4-րդ ենթակետում «սերմերի» բառից հետո լրացնել «և տնկանյութի» բառերը․
- 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ․ Հայաստանի Հանրապետությունում բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի իրականացումը»․
- 3-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի «սերմադաշտերի» բառը փոխարինել «սերմնադաշտերի և տնկարանների» բառերով․
- 3-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «գյուղատնտեսական օրգանական արտադրանքի» բառերը և «սերմերի» բառից հետո լրացնել «և տնկանյութի» բառերը․
- 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի և տնկանյութի վաճառք».
- 3-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9) բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի, սերմնանյութի և տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների կատարումը».
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
11.01.2024 - 31.01.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1766
Print