ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածը լրացնել 68․1 կետով․
«68․1․ Խաղողի տնկարկ – նույն հողամասում գտնվող խաղողի վազերի շարունակական և ամփոփ առկայություն, որը սահմանազատվում է հարևան տարածքներից՝ հաշվի առնելով արտադրության մասնագիտացումը, այգու տնկման տարեթիվը, ոռոգման տեսակը, սորտային կազմը և այլ բնութագրիչներ, այդ թվում՝ խաղողի գինեմետ և/կամ սեղանի և/կամ համապիտանի սորտերով տնկված այգի: Այս տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2․1):
1․ Արտաքին նույնականացուցիչ (Id)․
2․ Սկզբի ամսաթիվ (Start_Date)․
3․ Օգտագործումը (Utilization) - ներկայացվում է խաղողի կիրառման նպատակը՝ 1. գինեմետ, 2. սեղանի, 3․ համապիտանի․
4․ Տնկման տարեթիվ (Planting_Year) - ներկայացվում է տնկարկի տնկման տարեթիվը․
5․ Տնկարկի փաստացի մակերես (Area)- ներկայացվում է տնկարկի պոլիգոնի փաստացի մակերեսը (չափման միավոր՝ հա)․
6․ Սորտ (Variety) - ներկայացվում է տնկարկում մշակվող սորտը/սորտերը․
7․ Արմատակալ (Rootstock) - ներկայացվում է ֆիլոքսերադիմացկուն արմատակալով պատվաստված վազերի առկայությունը՝ 0-ոչ, 1-այո․
8․ Ոռոգում (Irrigation) - ներկայացվում է ոռոգման մասին տեղեկատվություն՝ 1․ ոռոգվող, 2. անջրդի․
9․ Ոռոգման տեսակ (Irrigation_Type) - ներկայացվում է ոռոգման ձևի մասին տեղեկատվություն՝ 1. ավանդական (առվային եղանակ), 2. խորքային հորերով, 3. կաթիլային․
10․ Փաստացի ստացված բերքի քանակը (Yield) - ներկայացվում է տնկարկի տվյալ տարվա բերքատվությունը (չափման միավոր՝ ց/հա)․
11․ Ապահովագրություն (Insurance) - ներկայացվում է գյուղատնտեսական ապահովագրության առկայությունը՝ 0-ոչ, 1-այո․
12․ Վերջին ամսաթիվ (End_Year) - ներկայացվում է տվյալների բազայում խաղողի տնկարկի վերաբերյալ տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 2.1 Խաղողի տնկարկ շերտի հատկանիշներ
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
Սկզբի ամսաթիվ (Start_Year) |
Integer (10) |
Օգտագործումը (Utilization) |
Integer (10) |
Տնկման տարեթիվ (Planting_Year) |
Integer (10) |
Տնկարկի փաստացի մակերես (Area) |
Double (10) |
Սորտ (Variety) |
VarChar (30) |
Արմատակալ (Rootstock) |
Integer (10) |
Ոռոգում (Irrigation) |
Integer (10) |
Ոռոգման տեսակ (Irrigation_Type) |
Integer (10) |
Փաստացի ստացված բերքի քանակը (Yield) |
Double (10) |
Ապահովագրություն (Insurance) |
Integer (10) |
Վերջին ամսաթիվ (End_Year) |
Integer (10) |
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան
-
Discussed
04.01.2024 - 19.01.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2522
Print