Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի N         -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածը լրացնել 68․1 կետով․

 «68․1․ Խաղողի տնկարկ – նույն հողամասում գտնվող խաղողի վազերի շարունակական և ամփոփ առկայություն, որը սահմանազատվում է հարևան տարածքներից՝ հաշվի առնելով արտադրության մասնագիտացումը, այգու տնկման տարեթիվը, ոռոգման տեսակը, սորտային կազմը և այլ բնութագրիչներ, այդ թվում՝ խաղողի գինեմետ և/կամ սեղանի և/կամ համապիտանի սորտերով տնկված այգի: Այս տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2․1):

1․ Արտաքին նույնականացուցիչ (Id)

2․ Սկզբի ամսաթիվ (Start_Date)

3․ Օգտագործումը (Utilization) - ներկայացվում է խաղողի կիրառման նպատակը՝ 1. գինեմետ, 2. սեղանի, 3․ համապիտանի․
4․ Տնկման տարեթիվ (Planting_Year) - ներկայացվում է տնկարկի տնկման տարեթիվը․
5․ Տնկարկի փաստացի մակերես (Area)- ներկայացվում է տնկարկի պոլիգոնի փաստացի մակերեսը (չափման միավոր՝ հա)․
6․ Սորտ (Variety) - ներկայացվում է տնկարկում մշակվող սորտը/սորտերը․
7․ Արմատակալ (Rootstock) - ներկայացվում է ֆիլոքսերադիմացկուն արմատակալով պատվաստված վազերի առկայությունը՝ 0-ոչ, 1-այո․
8․ Ոռոգում (Irrigation) - ներկայացվում է ոռոգման մասին տեղեկատվություն՝ 1․ ոռոգվող, 2. անջրդի․
9․ Ոռոգման տեսակ (Irrigation_Type) - ներկայացվում է ոռոգման ձևի մասին տեղեկատվություն՝ 1. ավանդական (առվային եղանակ), 2. խորքային հորերով, 3. կաթիլային․
10․ Փաստացի ստացված բերքի քանակը (Yield) - ներկայացվում է տնկարկի տվյալ տարվա բերքատվությունը (չափման միավոր՝ ց/հա)․
11․ Ապահովագրություն (Insurance) - ներկայացվում է գյուղատնտեսական ապահովագրության առկայությունը՝ 0-ոչ, 1-այո․
12․ Վերջին ամսաթիվ (End_Year) - ներկայացվում է տվյալների բազայում խաղողի տնկարկի վերաբերյալ տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:

 

Աղյուսակ 2.1 Խաղողի տնկարկ շերտի հատկանիշներ

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Սկզբի ամսաթիվ (Start_Year)

Integer (10)

Օգտագործումը (Utilization)

Integer (10)

Տնկման տարեթիվ (Planting_Year)

Integer (10)

Տնկարկի փաստացի մակերես (Area)

Double (10)

Սորտ (Variety)

VarChar (30)

Արմատակալ (Rootstock)

Integer (10)

Ոռոգում (Irrigation)

Integer (10)

Ոռոգման տեսակ (Irrigation_Type)

Integer (10)

Փաստացի ստացված բերքի քանակը (Yield)

Double (10)

Ապահովագրություն (Insurance)

Integer (10)

Վերջին ամսաթիվ (End_Year)

Integer (10)

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                              Հայաստանի Հանրապետության

                              Վարչապետ՝           Նիկոլ Փաշինյան

  • Обсуждалось

    04.01.2024 - 19.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2525

Принт