ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«----» ------------------ 2024 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Սահմանել, որ՝
1) պետական կառավարման մարմինները պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով Կադաստրի կոմիտեին տրամադրում են նոր առաջացած բազային տարածական տվյալները՝ ստեղծման և (կամ) ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile), ռաստերային (tif, img, Geotif, GRID) և տվյալների բազա (Exel, Access և այլ ձևաչափերով)՝ համապատասխան հատկանիշային տվյալներով.
2) պետական կառավարման մարմինները ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային եղանակով ապահովում են առկա և նոր առաջացած՝ ստեղծման և (կամ) ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերի հասանելիություն՝ JSON (տարածական տվյալների համար-GeoJSON) և XML (տարածական տվյալների համար–GML) ձևաչափերով։ Եթե տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության փոխանակումը նախատեսում է ռաստերային ձևաչափով, ապա տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է GeoTIFF ձևաչափով.
3) մինչև ավտոմատացված JSON և XML-սխեմաների ներդրումը ազգային գեոպորտալ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է OGC WMS, WFS, WCS քարտեզագրական ծառայությունների միջոցով։
2․ Պետական կառավարման մարմինները 1-ին կետրի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների հասանելիությունը ապահովվում են համապատասխան սարքածրագրային համակարգերի առկայության պարագայում։
- Սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա և նոր ստեղծված տարածական տվյալները կարող են տրամադրվել (հասանելիություն ապահովվել) համապատասխան ոլորտային լիազոր մարմիններին՝ սույն որոշման 1-ին կետի ենթակետերում նշված ձևաչափերով՝ ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով:
4․ Սույն որոշման 3-րդ կետով տրամադրված (հասանելիություն ապահովված) տարածական տվյալները կարող են ինտեգրվել ազգային գեոպորտալին համապատասխան ոլորտային լիազոր մարմնի նախաձեռնությամբ:»:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան
Երևան 2024 թ.
-
Discussed
29.12.2023 - 16.01.2024
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 2212
Print