Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«----» ------------------ 2024 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Սահմանել, որ՝

1) պետական կառավարման մարմինները պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով Կադաստրի կոմիտեին տրամադրում են նոր առաջացած բազային տարածական տվյալները՝ ստեղծման և (կամ) ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile), ռաստերային (tif, img, Geotif, GRID) և տվյալների բազա (Exel, Access և այլ  ձևաչափերով)՝ համապատասխան հատկանիշային տվյալներով.

   2) պետական կառավարման մարմինները ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային եղանակով ապահովում են առկա և նոր առաջացած՝  ստեղծման և (կամ) ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերի հասանելիություն՝ JSON (տարածական տվյալների համար-GeoJSON) և XML (տարածական տվյալների համար–GML) ձևաչափերով։ Եթե տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության փոխանակումը նախատեսում է ռաստերային ձևաչափով, ապա տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է GeoTIFF ձևաչափով.

3) մինչև ավտոմատացված JSON և XML-սխեմաների ներդրումը ազգային գեոպորտալ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է OGC WMS, WFS, WCS քարտեզագրական ծառայությունների միջոցով։

 2․ Պետական կառավարման մարմինները 1-ին կետրի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների հասանելիությունը ապահովվում են համապատասխան սարքածրագրային համակարգերի առկայության պարագայում։

  1. Սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա և նոր  ստեղծված տարածական տվյալները կարող են տրամադրվել (հասանելիություն ապահովվել) համապատասխան ոլորտային լիազոր մարմիններին՝ սույն որոշման 1-ին կետի ենթակետերում նշված ձևաչափերով՝ ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու  նպատակով:

4․ Սույն որոշման 3-րդ կետով տրամադրված (հասանելիություն ապահովված) տարածական տվյալները կարող են ինտեգրվել ազգային գեոպորտալին համապատասխան ոլորտային լիազոր մարմնի նախաձեռնությամբ:»:

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան

Երևան 2024 թ.

 

 

 

  • Քննարկվել է

    29.12.2023 - 16.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2211

Տպել