Նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և հրապարակվող տեղեկության հասանելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռմիջադեպերի մասին ծանուցելու, դրանք կանխարգելելու և լուծելու, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջների, համապատասխանության գնահատման կամ աուդիտի ինչպես նաև սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները։

  • Discussed

    19.12.2023 - 04.01.2024

  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6715

Print

Suggestions

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն, Հայաստանյան գրասենայկ

03.01.2024

4. Ադապտացում հայկական համատեքստին Թեև առաջարկվող օրենսդրությունը բխում է միջազգային լավագույն փորձից, մասնավորապես՝ ԵՄ NIS դիրեկտիվներից, օրենքը հստակ չի տարանջատում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի օպերատորների և թվային ծառայություններ մատուցողների միջև: 4-րդ հոդվածում Օրենքը սահմանում է հիմնական տերմինները՝ ներառյալ թվային ենթակառուցվածքները, էլեկտրոնային առևտրային հարթակ և առցանց որոնման համակարգերը: «էլեկտրոնային առևտրային հարթակը» և «առցանց որոնման համակարգը» օգտագործվում են բացառապես Օրենքի 4-րդ հոդվածում, իսկ «թվային ենթակառուցվածքները» հիշատակվում են միայն մեկ անգամ: Հետևաբար, հավելյան պարզաբանումներ են անհրաժեշտ՝ օրենքի լեզուն համապատասխանեցնելու NIS հրահանգի տրամաբանությանը և հայկական համատեքստին:

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն, Հայաստանյան գրասենայկ

03.01.2024

3. Քաղաքական և դիվանագիտական ներկայացուցչականության ոչ բավարար մակարդակ Հաշվի առնելով կիբեռանվտանգության աճող կարևորությունը՝ օրենսդրական մակարդակով անհրաժեշտ է ապահովել Կենտրոնի բավարար քաղաքական ներկայացուցչություն: Կենտրոնի ղեկավարը հաշվետու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, որը Անվտանգության Խորհրդի մշտական անդամ չէ: Սա կարող է բացասական հետևանքներ ունենալ, և կիբեռանվտանգության ոլորտի սպառնալիքներն ու մարտահրավերը ստանան ոչ բավարար քաղաքական աջակցություն: Դիվանագիտական ոլորտում Կենտրոնը կարող է օգտնել բարձրացնելու Հայաստանի ներգրավվածության մակարդակը կիբեռանվտանգության միջազգային օրենքների և նորմերի զարգացման գործում: Հետևաբար, օրենսդրությունը պետք է խրախուսի ակտիվ ներգրավվածություն և համագործակցություն միջազգային գործընկերների և ՀՀ ԱԳՆ-ի հետ:

Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն, Հայաստանյան գրասենայկ

03.01.2024

2. Հասարակության ներգրավման և համապետական կառավարման շեշտադրության պակաս Ի տարբերություն անվտանգության այլ ուղղությունների, կիբեռանվտանգությունը պահանջում է ներգրավվածություն հասարակության տարբեր հատվածների հետ: Օրենքի 5-րդ հոդվածում թվարկված են ՀՀ-ում կիբերանվտանգության սկզբունքները, որոնցում բացակայում Է երկու կարևոր ասպեկտ՝ «ամբողջ հասարակության ներգրավման» (whole-of-society approach) և «համապետական կառավարման» (whole-of-government approach): Օրենսդրությունը պետք է հստակ սահմանի Կենտրոնի և այլ շահառու կողմերի փոխհարաբերությունները՝ ապահովելով քաղաքականությունների մշակման ներառականություն: Սա ենթադրում է, որ օրենսդրական մակարդակով պետք է ընդունվի կիբեռանվտանգության ապահովման գործում հասարակության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներգրաման կարևորությունը: Միաժամանակ, առանցքային է այն գիտակցումը, որ կիբեռանվտանգության ապահովումը պետական մակարդակում ենթադրում ու պահանջում է համապետական կառավարման մոտեցում, ուստի դրա մասին նաև պետք է շեշտադրվի օրենսդրական մակարդակում:

See more