«Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Agree
-
7 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի N _____-Ն
ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______________ _____-ի N______-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ հարկային մարմին) կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները:
2․ Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը ենթակա է բռնագրավման՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)
389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում.
2) Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքում․
3) Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնի խախտման այն դեպքում, երբ օտարվող ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է 50 հազար դրամը։
2․ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼԸ
3․ Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցվում է անհատույց, հարկային մարմնի ընդունած՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա:
4․ Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում հայտնաբերելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն՝ համաձայն սույն կարգի N1 ձևի և բռնագրավման ենթակա գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Հարկ վճարողի կողմից գույքի պահպանությունն իրականացնելուց հրաժարվելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում:
5․ Սույն կարգի 5-րդ կետում նշված արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինն անհապաղ ձեռնարկում է Օրենսգրքով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող՝ գույքի արգելանքի ապահովման միջոցը, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետն արգելանք դնելու պահին պակաս է երեք ամսից: Այն գույքը, որի վրա արգելանք չի կարող դրվել, հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկային մարմնի կողմից վերցվում է պատասխանատու պահպանության, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ համաձայն սույն կարգի N2 ձևի, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված հարկ վճարողի կողմից գույքի պահպանություն իրականացնելուց հրաժարվելու հիմքով հարկային մարմնի կողմից գույքը պատասխանատու պահպանության վերցված լինելու դեպքի:
6․ Հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավումը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի՝ «Վարչարարության հիմունքների կամ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունած որոշման հիման վրա՝ համաձայն սույն կարգի N3 ձևի: Հարկային մարմնի ղեկավարը հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումը ընդունում է սույն կարգի 5-րդ կետով նշված արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
7․ Անձը, ում նկատմամբ հարկային մարմինն ընդունել է հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշում, կարող է բողոքարկել այդ որոշումը, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Նշված ժամկետում որոշումը չբողոքարկելու կամ բողոքարկման արդյունքում որոշումը ուժի մեջ թողնելու (այդ թվում՝ մասնակի) դեպքում, դրանք տեղի ունենալու օրվան հաջորդող օրվանից հարկային մարմնի որոշումը դառնում է անբողոքարկելի, իսկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է կամովին փոխանցված պետությանը՝ ի դեմս հարկային մարմնի: Հարկ վճարողի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ հարկային մարմնի ընդունած որոշումը կամ այդ որոշումը վարչական կարգով բողոքարկելու վերաբերյալ դիմում-բողոքը մերժելու (այդ թվում մասնակի) մասին որոշումը սույն կետում նշված ժամկետներում օրենքով սահմանված դատական կարգով բողոքարկելու դեպքում՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետությանն է փոխանցվում դատարանի վճռի հիման վրա: Սույն կետում նշված ժամկետներից հետո գույքի բռնագրավման վերաբերյալ հարկային մարմնի որոշումն օրենքով սահմանված դատական կարգով բողոքարկելու դեպքում, գույքը հարկադիր կարգով պետական սեփականություն դարձնելու և դրա հետևանքով կողմերի կրած վնասները հատուցելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն:
8․ Մինչև հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը, հարկային իրավախախտում թույլ տված անձը կարող է կամովին այդ գույքը սեփականության իրավունքով հանձնել պետությանը, այդ մասին գրավոր հայտնելով հարկային մարմնին: Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է կամովին փոխանցված պետությանը հարկ վճարողի գրավոր տեղեկացումը հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող օրվանից:
3․ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
9․ Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը պետական սեփականություն համարվելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, եթե բռնագրավման ենթակա գույքը մինչ այդ սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից չի վերցվել:
10․ Հարկային մարմինը պատասխանատու պահպանության վերցրած գույքը կարող է ի պահ հանձնել գույքի պահատվության գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա:
11․ Հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված գույքի պահպանման հետ կապված ծախսերը գույքը պետական սեփականություն համարվելու օրվան հաջորդող օրվանից կրում է պետությունը՝ ի դեմս հարկային մարմնի:
12․ Հարկային մարմինը 50 մլն. դրամից ավելի արժողությամբ գույքը պետական սեփականություն համարվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, գույքը որպես պետական սեփականություն վերցնելու իրավական հիմքերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ գույքի տնօրինման վերաբերյալ որոշում կայացնելու և այն հաշվառման վերցնելու նպատակով:
13․ Հարկային մարմինը՝ մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույքը պետական սեփականություն համարվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման գույքի տնօրինման վերաբերյալ, բացառությամբ սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերի:
14․ Շուտ փչացող կամ այն գույքը, որը դժվար է պահել կամ որի պահելու ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, գույքը պետական սեփականություն համարվելու պահից կարող է իրացվել հարկային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա:
15․ Եթե գույքը երկարատև պահելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար, ապա գույքը պետական սեփականություն համարվելու պահից հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով ոչնչացվում է։
16․ Հարկային մարմինը՝ սույն կարգի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում նշված հրամաններն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՝ տնօրինման ենթակա գույքը հաշվառման վերցնելու նպատակով:
4. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
17․ Գույքի տնօրինման եղանակներ են`
1) գույքը իրացնելը.
2) գույքը շահառու պետական մարմնին կամ պետական կազմակերպությանը անհատույց փոխանցելը.
3) գույքը ոչնչացնելը:
18․ Գույքի իրացման եղանակով տնօրինման դեպքում գույքի իրացումը կազմակերպում է հարկային մարմինը՝ աճուրդային կարգով: Գույքի իրացման սկզբնական գինը որոշվում է հարկային մարմնի կողմից` հաշվի առնելով դրա շուկայական գինը, պահպանման և իրացման հետ կապված ծախսերը, գույքի պահպանվածության աստիճանն ու որակական հատկանիշները: Գույքի իրացումից պետական բյուջե փոխանցման ենթակա գումարը հարկային մարմինը պետական բյուջե է փոխանցում գույքի իրացումից գումարների ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
19․ Գույքը շահառու պետական մարմնին կամ պետական կազմակերպությանը անհատույց փոխանցելու եղանակով տնօրինման դեպքում հարկային մարմինը, գույքի տնօրինման վերաբերյալ ընդունված իրավական ակտի համաձայն՝ գույքն անհատույց փոխանցում է համապատասխան պետական մարմնին կամ պետական կազմակերպությանը, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն և գույքը հաշվառման վերցնելու նպատակով գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
20․ Գույքը ոչնչացման եղանակով տնօրինման դեպքում, գույքի տնօրինման վերաբերյալ ընդունված իրավական ակտի համաձայն՝ հարկային մարմնի հրամանով կազմվում է հանձնաժողով՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ: Գույքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ, որում նշվում են այն իրավական հիմքերը, որի հիման վրա գույքը դարձել է պետության սեփականությունը, գույքի նկարագիրը, տեսակը, քանակը և ոչնչացումից առաջ առկա գույքի ֆիզիկական վիճակը: Գույքը կարող է ոչնչացվել ջարդման, կտրտման, այրման և այլ եղանակներով: Ոչնչացման ակտը կազմվում է երկու օրինակից, որն ստորագրվում է ոչնչացման հանձնաժողովի անդամների կողմից: Ակտի մեկ օրինակը գույքի հաշվառման նպատակով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, իսկ մյուս օրինակը պահվում է հարկային մարմնում:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ..………
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____»______________ 20___ թ. ________________
(Կազմման վայրը)
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայողներ
_________________________________________________________________________________________
(Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
__________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
(Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
__________________________________________________________________________________________
- ________________________________________________________________________________ մոտ
(Անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ)
- ________________________________________ «____»______________20___թ. թիվ_________
(Հանձնարարագիրը հրապարակած պաշտոնատար անձ)
հանձնարարագրի (հրամանի) հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեցինք ____________________________________________________________
(Իրավախախտման նկարագրությունը)
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 413-րդ հոդվածը՝ հետևյալ գույքը ենթակա է բռնագրավման.
Հ/Հ |
Ապրանքի անվանումը |
Նկարագիրը |
Պիտանիության վերջնաժամկետը (օր, ամիս, տարի) |
Չափման միավոր |
Քանակը |
Միավորի իրացման գինը (դրամ) |
Արժեքը (քանակ x միավորի իրացման գին, դրամ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
- Գույքի բռնագրավում կիրառելու նպատակով՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող սույն արձանագրության 4-րդ կետում նշված գույքը հանձնեցինք ի պահ_______________________________________________, մինչև գույքի բռնագրավում կիրառելու
(Անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը)
վերաբերյալ ՀՀ ՊԵԿ նախագահի որոշման կայացումը:
- Ստացա արձանագրության մեկ օրինակը և ի պահ ընդունեցի սույն արձանագրության
4-րդ կետում նշված գույքը:
Ծանոթացա ի պահ հանձնված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
Գույքի նկատամբ օրենքով բավարար ______________ _________________________
իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցիչ (Ստորագրությունը) (Անունը, ազգանունը)
- Ստացա արձանագրության մեկ օրինակը և հրաժարվեցի ի պահ ընդունել սույն արձանագրության 4-րդ կետում նշված գույքը:
Գույքի նկատամբ օրենքով բավարար ______________ _________________________
իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցիչ (Ստորագրությունը) (Անունը, ազգանունը)
- ____________________________________________________________________________________
(Նշում արձանագրությունը ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
- Հաշվի առնելով, որ __________________________________________________________________
(Գույքը հարկային մարմնի կողմից պատասխանատու պահպանության վերցնելու հիմքը)
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
և ղեկավարվելով ՀՀ կառավարության «____»______________20___թ. թիվ_________ որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով` գույքը վերցրեցինք պատասխանատու պահպանության:
_______________________________________________ ____________
(Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (Ստորագրություն )
_______________________________________________ ____________
(Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (Ստորագրություն )
Ընթերականեր 1. ______________ ____________________________________________
(եթե այդպիսիք կան) (Ստորագրությունը) (Անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
- ______________ _____________________________________________
(Ստորագրությունը) (Անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ..………
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____»______________ 20___ թ. ________________
(Կազմման վայրը)
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայողներ
______________________________________________________________________________________
(Հարկային ծառայողի պաշտոնը, անունը, ազգանունը)
______________________________________________________________________________________
(Հարկային ծառայողի պաշտոնը, անունը, ազգանունը)
- Հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ նախագահի «____»______________20___թ. N_________ հանձնարարագրի հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կայացված գույքի բռնագրավման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ նախագահի «____»____________ 20__թ. N ___________ որոշումը և ՀՀ կառավարության «____»____________ 20__թ. N ________ որոշման հավելվածի _____-րդ կետը,
- _______________________________________________________________________________ -ից
(Անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ)
- պատասխանատու պահպանության վերցրեցինք հետևյալ գույքը.
Հ/Հ |
Ապրանքի անվանումը |
Նկարագիրը |
Պիտանիության վերջնաժամկետը (օր, ամիս, տարի) |
Չափման միավոր |
Քանակը |
Միավորի իրացման գինը (դրամ) |
Արժեքը (քանակ x միավորի իրացման գին, դրամ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
- Գույքը վերցնելու վայրի (օբյեկտի) հասցեն, __________________________________________
_____________________________________________________________________________________
- Գույքը վերցնելու ժամանակը և այլ հանգամանքներ __________________________________
_____________________________________________________________________________________
- Գույքը պետական սեփականություն համարվելու օրը, ամիսը, տարին ____________________
_____________________________________ ________________
(Հարկային ծառայողի անունը, ազգանունը) (Ստորագրություն )
_____________________________________ ________________
(Հարկային ծառայողի անունը, ազգանունը) (Ստորագրություն )
Ընթերականեր 1. ______________ ____________________________________________
(եթե այդպիսիք կան) (Ստորագրությունը) (Անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
- ______________ ____________________________________________
(Ստորագրությունը) (Անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Ստացա արձանագրության մեկ օրինակը
Գույքի նկատամբ օրենքով բավարար ______________ _________________________
իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցիչ (Ստորագրությունը) (Անունը, ազգանունը)
__________________________________________________________________________________________
(Նշում արձանագրությունը ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ N ..………..
ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____»______________ 20___ թ. ________________
(Կազմման վայրը)
Հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ նախագահի «____»______________20___թ. թիվ_________ հանձնարարագրի հիման վրա ___________________________________________________________
(Անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի անվանումը, hարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ)
______________________________________________________________________________________
մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքները, հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտման և բռնագրավման ենթակա գույքն ի պահ հանձնելու վերաբերյալ «____»____________20___թ. N______ արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 413-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության «____»____________20___թ. N_______ որոշման հավելվածով սահմանված կարգի 6-րդ կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
- Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող հետևյալ գույքի նկատմամբ կիրառել բռնագրավում.
Հ/Հ |
Ապրանքի անվանումը |
Նկարագիրը |
Պիտանիության վերջնաժամկետը (օր, ամիս, տարի) |
Չափման միավոր |
Քանակը |
Միավորի իրացման գինը (դրամ) |
Արժեքը (քանակ x միավորի իրացման գին, դրամ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայողներ
_______________________________________________________________________________________
(Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
(Հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
ա) սույն որոշման օրինակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարությի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով եռօրյա ժամկետում հանձնել հարկ վճարողին,
բ) սույն որոշման 1-ին կետով նշված գույքը ______________________________________________
(Գործողության կատարման հիմքը և ժամկետը)
_______________________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության կառավարության «____»____________20___թ. N______ որոշման հավելվածով սահմանված կարգով վերցնել պատասխանատու պահպանության և տեղեկացնել ՀՀ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարին:
- ՀՀ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել գույքի պատասխանատու պահպանությունը:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան:
ՀՀ ՊԵԿ նախագահ _____________________________________ __________________
(Անունը և ազգանունը ) (Ստորագրություն )
______________________________________________________________
(որոշման ստորագրության էջի դարձերես)
Ստացա որոշման մեկ օրինակը
___________________________________________ ______________ «____»____________ 20___ թ.
(Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (Ստորագրությունը )
(անհատ ձեռնարկատեր նշումով) կամ իրավաբանական անձի
գործադիր մարմնի ղեկավար (գրագրության ընդունման համար
պատասխանատու անձ՝ հատուկ առաքման դեպքում)
___________________________________________________________________________________________
(Նշում որոշման օրինակը ստորագրելուց և (կամ) ստանալուց հրաժարվելու մասին)
___________________________________________________________________________________________
(Նշում ծանուցման այլ եղանակի մասին)
-
Discussed
18.12.2023 - 02.01.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1798
Print