Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշմամբ հաստատվել է Կառավարության աշխատակարգը (այսուհետ՝ Աշխատակարգ)։

Աշխատակարգով, ի թիվս այլնի, սահմանվել են Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգը, որով անդրադարձ է կատարվում նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական-իրավական փորձաքննության առանձնահատկություններին։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և հիման վրա անհրաժեշտություն է առաջացել կարգավորել Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկման առանձնահատկությունները, ինչի շրջանակներում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել են  փոփոխություններ։

Հիմք ընդունելով Օրենքում կատարված փոփոխությունները և դրա անցումային դրույթներով նախատեսված կարգավորումները՝ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաև Աշխատակարգում՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու նպատակով։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․

  • Հստակեցվել է Կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի պետական-իրավական փորձաքննությունը շրջանակը՝ դրանում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության ստուգման գործընթացը:
  • Վարչապետի աշխատակազմ ներկայացվող մոտարկված նախագծերի հիմնավորման մեջ լրացվել է նաև Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին նշումի պահանջ:
  • Սահմանվել է, որ Վարչապետի աշխատակազմի կողմից բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չի կատարվում Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը։

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

5 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթների կիրարկումը:

 

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Discussed

    13.12.2023 - 28.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1741

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

14.12.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Նախագծին կողմ ենք: Միաժամանակ կարծում ենք, որ քննարկվող փորձաքննությանը մասնակից պետք է դառնան նաև քաղաքացիական հասարակության մասնագիտացած կազմակերպություններն՝ իրենց առաքելությունների ու իրկանացված ծրագրերի շրջանականերում: Ընդ որում, այդ աշխատանքը պետք է վարձատրվի: Հետևապես առաջարկում ենք փորձաքննության նախատեսվող կարգում սահմանել, որ ՀՀ օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը մոտարկելու վերաբերյալ փորձաքննությանը մասնակից պետք է դառնան համապատասխան չափանիշերին համապատասխանող և փորձառություն ունեցող ՔՀԿ-ները և նրանք այդ աշխատանքի համար պետք է վարձատրվեն:

See more