ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշմամբ հաստատվել է Կառավարության աշխատակարգը (այսուհետ՝ Աշխատակարգ)։
Աշխատակարգով, ի թիվս այլնի, սահմանվել են Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու կարգը, որով անդրադարձ է կատարվում նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական-իրավական փորձաքննության առանձնահատկություններին։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և հիման վրա անհրաժեշտություն է առաջացել կարգավորել Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկման առանձնահատկությունները, ինչի շրջանակներում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել են փոփոխություններ։
Հիմք ընդունելով Օրենքում կատարված փոփոխությունները և դրա անցումային դրույթներով նախատեսված կարգավորումները՝ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաև Աշխատակարգում՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու նպատակով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․
- Հստակեցվել է Կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի պետական-իրավական փորձաքննությունը շրջանակը՝ դրանում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության ստուգման գործընթացը:
- Վարչապետի աշխատակազմ ներկայացվող մոտարկված նախագծերի հիմնավորման մեջ լրացվել է նաև Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին նշումի պահանջ:
- Սահմանվել է, որ Վարչապետի աշխատակազմի կողմից բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չի կատարվում Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթների կիրարկումը:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։