ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--- դեկտեմբերի 2023 թվականի, N --- -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման Հավելվածի 17-րդ կետում «ենթակա է պետական-իրավական փորձաքննության» բառերից հետո լրացնել «, ներառյալ՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության որոշման» բառերը.
2) 20-րդ կետի 2-րդ ենթակետում «ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին» բառերից հետո լրացնել «, իսկ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորման մեջ ներառելով նաև առանձին նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաև չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ.
3) 22-րդ կետի 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝
«Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման նպատակով մշակված նախագծերի դեպքում Արդարադատության նախարարությունը նախագիծը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մոտարկման համապատասխանության վերաբերյալ իր կարծիքը».
4) 23-րդ կետի 5-րդ նախադասությունում «բովանդակային փորձաքննություն» բառերից հետո լրացնել, «(բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չկատարելով Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|