«Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15)-րդ կետի և ՀՀ վարչապետի 19.12.2016թ.-ի N 1234-Ա որոշման հավելվածի ցանկի 11-րդ կետի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2016թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունվել է <<ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161 օրենքը, ինչով կանոնակարգվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ու վերամշակման բնագավառի իրավահարաբերությունները: Մինչ նշված օրենքի ընդունումը «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունը սահմանված չէր, տարանջատված չէին ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ոլորտում ՀՀ պետական կառավարման մարմինների և ընդերքօգտագործողների պարտավորություններն ու իրավասությունները:
ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ: Սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նշված խնդրի կանոնակարգման նպատակով նախատեսվում է մշակել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ սահմանելով օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները: Կարգով նախատեսվում է նաև սահմանել գույքագրման աշխատանքների փուլայնությունը՝ ապահովելով փակված օբյեկտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հենքի ստացումը արխիվային և հրապարակված նյութերի, ինչպես նաև մանրազնին դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է մշակել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ սահմանելով օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:
-
Discussed
22.02.2017 - 15.03.2017
-
Type
Decision
-
Area
Nature protection, Energy and natural resources
-
Ministry
Ministry of Environment
Views 9190
Print