Add to favourites

The draft has been accepted

«Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____»  ____________2017թ. N    - Ն

  

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ  ՓԱԿՎԱԾ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ  ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է`

  1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության «___» ______ 2017թ.-ի

N _________ որոշման

  ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

 Սույն կարգով սահմանվում են ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդաբանությունը, դրանց վտանգավորության դասի գնահատման չափորոշիչները և գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի ձևը:

  1. Գույքագրման ընթացքում ստացված տեղեկատվությունը հիմք է հանդիսանալու ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի որոշման, շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատման և աղտոտվածության նվազեցման, չեզոքացման կամ վերացման միջոցառումների մշակման համար:
  2. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրումն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունները.

1) փակված օբյեկտի նույնականացում,

2) գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի պատրաստում,

3) օբյեկտի դասակարգում ըստ վտանգավորության դասի:

  1. Գույքագրումն իրականացվում է երկու փուլով.

1) ընդերքօգտագործման թափոնների փակած օբյեկտների մասին արխիվային, նախագծային և այլ տեսակի տեղեկատվական փաստաթղթերի ուսումնասիրություն,

2) դաշտային ուսումնասիրություններ:

  1. Դաշտային ուսումնասիրությունների ընթացքում կատարվում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների և հարակից տարածքների ուսումնասիրություն՝ տեղազննման, նմուշառման, նմուշների քիմիական վերլուծության եղանակներով: Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում պետք է ապահովվի հետևյալ հարցերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվությունը.

1) օբյեկտի տիպ (պոչամբարներ, խարամակուտակիչներ, շլամակու­տակիչներ և այլն),

2) օբյեկտի զբաղեցրած մակերես,

3) օբյեկտում կուտակված ընդերքօգտագործման թափոնների ծավալ,

4) օբյեկտում կուտակված թափոնների ագրեգատային վիճակ,

5) օբյեկտում կուտակված թափոնների քիմիական բաղադրություն,

6) օբյեկտի վտանգավորության դասի որոշում,

7) օբյեկտի վնասակար ազդեցության գոտու սահմանների որոշում,

8) շրջակա միջավայրի աղտոտվածության բնույթի ուսում­նա­սի­րություն:

  1. Դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով կազմվում է ընդերքօգտագործման թափոնների տեղադրման օբյեկտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվական թերթիկը, համաձայն Ձև-ի (կցվում է):
  2. Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների վտանգավորության դասի գնահատումն իրականացվում է աղյուսակ 1-ում նշված չափորոշիչների հիման վրա:

 

Աղյուսակ 1.

Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների վտանգավորության դասի գնահատման չափորոշիչներ 

NN

Դասակարգման չափորոշիչը

Գնահատման արդյունքները,

բալ

Ընդամենը,

բալ

1

2

3

4

5

6

1.

Բնակչությունը մոտակա բնակավայրում

Մինչև 5000 մարդ (1 բալ)

5001-ից միչև 50000 մարդ

(3 բալ)

50001 մարդուց ավելի

(5 բալ)

1-5

2.

Թափոնների վտանգավորության դասն ըստ գործող նորմատիվ ակտերի

IV-V

(1)

III

(3)

I-II

(5)

1-5

3.

Օբյեկտի հեռավորությունը բնակավայրերից,

մ

10000-ից ավելի (1)

10000-1000

(2)

մինչև 1000

(5)

1-5

4.

Օբյեկտի տեղադիրքը  

քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ­ների տարածքում

Չի գտնվում (1)

Գտնվում է

(5)

 

1 կամ 5

5.

Օբյեկտի մակերեսը,

հա

Մինչև 1հա

(1)

1-5

(3)

5հա-ից ավելի (5)

1-5

6.

Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

 

Հողերի աղտոտվածության կատեգորիան

Գնահատվում է ըստ ՀՀ կառավարության 24.08.2006թ.ի- N 1277-Ն որոշման

1-5

Մակերևութային ջրերի որակի դաս

Գնահատվում է ըստ ՀՀ կառավարության 27.11.2011թ.ի- N 75-Ն որոշման

1-5

Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները

Գնահատվում է ըստ ՀՀ կառավարության 16.10.2008թ.-ի N 1186-Ն որոշման

1-4

 

  1. Չափորոշիչների գնահատման արդյունքում ստացված բալերի գումարին համապատասխան ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտներն ըստ վտանգավորության դասի դասակարգվում են հետևյալ կերպ (ըստ աղյուսակ 2).

 

 Աղյուսակ 2.

Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտները դասակարգումն ըստ վտանգավորության դասի

NN

Դասը*

Բալերը

1.

1

20-ից ավելի

2.

2

12-20

3.

3

Մինչև 11

 

  1. Չափորոշիչների գնահատման արդյունքում ստացված բալերի գումարին համապատասխան ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների դասը կանխորոշում է դրանցում կատարվելիք միջոցառումների առաջնահերթությունները, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման նպատակով օգտահանման, վերամշակման, կոնսերվացման կամ այլ միջոցառումների նախագծման և իրականացման անհրաժեշտության հրատապությունը:
  2. Գույքագրման արդյունքները (տեքստային և գծագրական ներդիրների տեսքով) ամփոփվում են համապատասխան տեղեկատվական բազայում:

 

Ձև

 Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների

գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկ 

NN

Անվանումը

Բնութագիրը

1.

 Գտնվելու վայրը

Նշվում է օբյեկտի տեղադիրքը՝ մարզ, համայնք

2.

Օբյեկտի տեսակը

Պոչամբար, խարամակուտակիչ, շլամակուտակիչ, ստորգետնյա փորվածք, լցակույտ և այլն

3.

Օբյեկտի տարողությունը, մ3

Նշվում է օբյեկտում փաստացի կուտակված ընդերօգտագործման թափոնների մոտավոր ծավալը

4.

Օբյեկտում կուտակված թափոնների ագրեգատային վիճակը

Պինդ, հեղուկ, մածուկանման, կախույթ և այլն

5.

Օբյեկտում կուտակված թափոնների քիմիական բաղադրությունը

Ներկայացվում է տեղեկատվություն թափոնների քիմիական բաղադրության վերաբերյալ

6.

Օբյեկտի մակերեսը, մ2

Նշվում է օբյեկտի գրաված տարածքի մակերեսը

7.

Օբյեկտի հեռավորությունը բնակավայրից, մ

Նշվում է հեռավորությունը մինչև մոտակա բնակելի տարածքները

8.

Օբյեկտի տեղադիր­քը  

Ներկայացվում է տեղեկատվություն քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ­ների տարածքում թափոնների տեղադրման փակված օբյեկտի գտնվելու վերաբերյալ

9.

Օբյեկտը բնութագրող չափորոշիչների գնահատման արդյունքում ստացված բալերի գումարը

Ներկայացվում է օբյեկտի գնահատման արդյունքը՝ ըստ աղյուսակ 1-ի

10.

Օբյեկտի վտանգավորությունը

Ներկայացվում է ըստ աղյուսակ 2-ի դասակարգման

11.

Տեղեկատվություն օբյեկտի սեփականատիրոջ վերաբերյալ

Իրավաբանական անձի անվանումը (եթե այդպիսինն առկա է)

 

  • Discussed

    22.02.2017 - 15.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9195

Print