Add to favourites

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-րդ կետով.

«20.1) հաստատում է դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանների հանդերձանքին և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները:

 

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 4-րդ մասում «սույն օրենքի 6-րդ գլխով» բառերից հետո լրացնել «, իսկ դրանով չկարգավորված հարցերը՝ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության կարգով» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս պահպանել փաստաբանների պալատի խորհրդի կողմից հաստատված փաստաբանների հանդերձանքին և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները:»:

 

Հոդված 4. Օրենքի 39.6-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով.

«8. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝ սեփական նախաձեռնությամբ կամ կարգապահական վարույթի կողմի միջնորդությամբ, կարող է որոշում կայացնել կարգապահական վարույթը կասեցնելու մասին, եթե՝

  • փաստաբանը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, ծանր հիվանդության պատճառով չի կարող մասնակցել կարգապահական վարույթին կամ գտնվում է արտերկրում՝ գործուղման մեջ, կամ որևէ այլ հարգելի պատճառով տևական ժամանակ չի կարող ներկայանալ, ինչն անհրաժեշտ է՝ վարույթին առնչվող էական հանգամանքներ պարզելու համար.
  • փաստաբանը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, գտնվում է անազատության մեջ.
  • փաստաբանը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անհայտ բացակայող.
  • փաստաբանը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, զորակոչվել է ռազմական զորավարժությունների կամ զինվորական հավաքների,
  • կասեցվել է այն փաստաբանի արտոնագիրը, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթը.
  • անհնարին է տվյալ կարգապահական գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, բացառությամբ, երբ վիճարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին Փաստաբանների պալատի նախագահի որոշումը:
  1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթը կասեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության ժամկետի ընթացքը կասեցվում է՝ մինչև կարգապահական վարույթը վերսկելու օրը:
  2. Կարգապահական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հանգամանքների վերանալուց և դրանց մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովին հայտնի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Կարգապահական վարույթը վերսկսելու մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կայացնում է որոշում և այն եռօրյա ժամկետում ուղարկում է կարգապահական վարույթի կողմերին: Կարգապահական վարույթը վերսկելու միջնորդությունը մերժելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում միջնորդություն ներկայացրած կողմը կարող է բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդին: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից՝ կարգապահական հանձնաժողովի որոշումը վերացնելու պահից, կարգապահական վարույթը համարվում է վերսկսված:»:

 

 

Հոդված 5. Օրենքի 39.11-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ մասով.

«8.1. Փաստաբանների պալատի խորհրդի՝ կարգապահական հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու մասին որոշմամբ  կարգապահական վարույթը կարող է ուղարկվել կարգապահական հանձնաժողով՝ ամբողջությամբ կամ մասնակի նոր քննության: Նոր քննությունը կատարվում է մեկ ամսվա ընթացքում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ծավալով։»:

 

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածը՝

  • 5-րդ մասի 20-րդ կետում «տուժողներին» բառից առաջ լրացնել «քրեական վարույթին մասնակցող» բառերը,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

«5.1․ Սույն հոդվածի 5-րդ մասի 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ կետերում նշված անձանց հանրային պաշտպանություն տրամադրվում է իրենց կարգավիճակից բխող իրավունքների պաշտպանության հարցերով.»»,

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1. Սույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ և 7-րդ կետում նշված անձանց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ անվճար իրավաբանական օգնություն կարող է չտրամադրվել, իսկ տրամադրվող օգնությունը կարող է դադարեցվել, եթե առկա են (պարզվում են) այդ անձի՝ սույն հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով նախատեսված չափանիշներին անհամապատասխանության վերաբերյալ փաստական հավաստի տվյալներ:»:

  • լրացնել նոր՝ 7.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ

7.1) Հանրային պաշտպանի կողմից քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կամ տուժողի պաշտպանությունը ստանձնելուց հետո՝ երկաշաբաթյա ժամկետում, հանրային պաշտպանի գրասենյակը միջոցներ է ձեռնարկում տվյալ անձի վճարունակության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար՝ իրավասու պետական մարմիններին դիմելու միջոցով և ստացված տեղեկությունները ներկայացնում է վարույթն իրականացնող մարմնին»,

  • 8-րդ մասում «5-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ մասի 11-րդ կետով» բառերով, իսկ «նույն մասով» բառերը՝ «նույն կետով» բառերով,
  • 9-րդ մասի առաջին պարբերությունում «անձանց» բառը փոխարինել «դեպքերում» բառով,

 

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասը, Օրենքի 44.1-րդ հոդվածի 1-ին մասը, 44.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը «5-րդ» բառից առաջ լրացնել «4-րդ և» բառերով:

 

 

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը «կնքվում է» բառերից հետո լրացնել «մինչև» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Հաշվի առնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումների (որոշումների) և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալները՝ ըստ փաստաբանների պալատի և արդարադատության նախարարի կողմից համատեղ հրամանով սահմանած հանրային պաշտպանի մեկ հաստիքի առավելագույն ծանրաբեռնվածության` փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար»:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  • Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,
  • Սույն օրենքի ընդունումից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 167-րդ հոդվածի՝ 6-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Դատարանը բռնագանձում է ակնհայտ վճարունակ մեղադրյալին կամ տուժողին ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը, բացառությամբ այն դեպքի, երբ մեղադրյալին իրավաբանական օգնությունը ցույց է տրվել անկախ նրա կամքից: Անձի ակնհայտ վճարունակության վերաբերյալ փաստը դատարանը հաստատում է սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն ներկայացված վարութային ծախսերի տեղեկանքի հիման վրա, եթե գործում առկա չեն հակառակը փաստող այլ ապացույցներ:

 

Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կատարված վարութային ծախսերի վերաբերյալ տեղեկանքի շրջանակներում քննիչը ներկայացնում է տեղեկություններ մեղադրյալի կամ տուժողի ակնհայտ վճարունակության վերաբերյալ, եթե այդպիսիք առկա են լինում սույն օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացրած տեղեկությունների գնահատման հիման վրա: Մեղադրայլ կամ տուժողը ակնհայտ վճարունակ է համարվում «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքերի առկայության դեպքում:

 

Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում պաշտպան նշանակելուց հետո  հանրային պաշտպանի գրասենյակը միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի՝ վճարունակության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ իրավասու պետական մարմիններին հարցումներ կատարելու միջոցով և ստացված տեղեկությունները ներկայացնում է վարույթն իրականացնող մարմնին»:

 

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    08.12.2023 - 23.12.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2931

Print

Related documents / links

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.12.2023

«Փաստաբանի արտաքին տեսք» եզրույթը իր մեջ ներառում է փաստաբանի հագուստի, կոշիկի, զարդի, աքսեսուարի, սանրվածքի և մարմնի երևացող մասերում դաջվածքի նկարագիրը, այսինքն հանդերձանքը դա արտաքին տեսքի մի մասն է: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածից հանել «հանդերձանքին» բառը կատարելով համապատասխան փոփոխություն:

See more