Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

100%0%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ 1998 թվականի մայիսի 5-ի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 76.1. հոդվածով՝

 

«76.1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը

  1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը տնտեսական ընկերակցության կամ ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, մասնակիցների իրավունքների պաշտպանության, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և կանոններ պարունակող իրավական ակտ է, որը  հաստատում է Էկոնոմիկայի նախարարը:
  2. Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
  3. Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։
  4. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը կարող է իրականացվել այնքանով, որքանով վերաբերելի է ոչ առևտրային կազմակերպությանը: Եթե օրենքով սահմանված դեպքում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը տարածվում է նաև ոչ առևտրային կազմակերպության վրա, ապա դա պետք է իրականացվի այնքանով, որքանով վերաբերելի է ոչ առևտրային կազմակերպությանը: Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը իրականացվում է առևտրային կազմակերպությունների համար սահմանված կանոններով այնքանով, որքանով վերաբերելի է ոչ առևտրային կազմակերպությանը:

 

Հոդված 2 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1. մասով՝

 

«4.1. Ազդագիրը պետք է պարունակի հավաստում թողարկողի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 76.1. հոդվածով սահմանված  Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման մասին, որը իրականացվում է «հետևիր կամ բացատրիր» սկզբունքով: «Հետևիր կամ բացատրիր» սկզբունքը ենթադրում է, որ թողարկողը որպես կանոն հետևում է Կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջներին, իսկ այն պահանջները, որոնք չեն կիրառվում թողարկողի կողմից պետք է պատշաճ ներկայացված և բացատրված լինեն ազդագրում: Օտարերկրյա թողարկողը կարող է հավաստել իր երկրում ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքների ընդունումը և կիրառումը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 76.1. հոդվածով սահմանված Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը:»։

 

Հոդված 2 Եզրափակիչ մաս

 

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 23-րդ կետով.

 

«23) հաստատում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման կարգը և ժամկետները:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «այդ թվում» բառերից հետո լրացնել «Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 3 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
  • Discussed

    06.12.2023 - 21.12.2023

  • Type

    Law

  • Area

    Job and employment, Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2939

Print

Related documents / links