Add to favourites

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովումը կարևոր և հրատապ հիմնախնդիրներից է, որը պահանջում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ: Սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների թվի աճի և մարդու օրգանիզմի վրա բացասական հետևանքների վաղ հայտնաբերման համար, անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները նպատակաուղղված լինեն նաև արագ արձագանքման համակարգերի ներդրմանը՝ սննդի հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու և սպառողների առողջության և իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Սննդամթերքի անվտանգության ոլորտում ծագած արտակարգ դեպքերում մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է, հնարավորինս արագ, շահագրգիռ բոլոր կառույցներին տեղեկացնել արտակարգ դեպքի բնույթի և չափի մասին:

Առևտրի գլոբալացման և արտահանման-ներմուծման գործարքների ծավալների աճի պատճառով հնարավոր է, որ մեկից ավելի իրավասու մարմիններ պատասխանատու լինեն սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքին արձագանքելու համար, ուստի կիրառվող միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է շահագրգիռ բոլոր կողմերի ժամանակին և համակարգված համագործակցությունը:

 

«Սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման համակարգի ներդրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 1.3 կետի կատարման անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ստեղծել արագ արձագանքման համակարգի շրջանակ՝ սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այն նպատակաուղղված է պաշտպանել հանրային առողջությունը՝ ապահովելով ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառումը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

 

  Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի սննդամթերքի անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան կառույցների արագ արձագանքման հետ կապված փոխհամագործակցությունը, կստեղծվի սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքման համակարգ և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:   

  • Discussed

    30.11.2023 - 15.12.2023

  • Type

    Procedure

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3079

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

09.12.2023

Եթե ՀՀ օրենսդրությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում ունենք պատասխանատու լիազոր, նաև համակարգող մարմին, ապա ո՞րն է մեկ այլ կառույց ունենալու պատճառը, միգուցե՞ այդ մարմինների կառուցվածքներում անհրաժեշտ փոփոխություններ անելու շնորհիվ բարձրացնեք կառավարման արդյունավետությունը։ Թե, սա հնարավոր բացթողումների և թերացումների համար ևս մեկ պատասխանատու կարգելու գործընթաց է։

Թաթուլ Ստեփանյան

09.12.2023

<<Պատասխանատու մարմինը դեպքի մասին տեղեկանալուց հետո 24 ժամվա ընթացքում գումարում է Հանձնաժողովի նիստ: Նիստ հրավիրելու նպատակն է քննարկել առկա խնդիրները, մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի տարածմանն ու վտանգի հնարավոր ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների և պատասխանատուների ցանկը: Շահագրգիռ մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատախանատու են հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:>> Այս կետերում ներկայացված գործառույթների համար արդեն իսկ գործում են պետական մարմիններ, որոնց կանոնադրություններում հաստատված են այդ լիազորությունները։ Ի՞նչ եք պլանավորում հաջորդիվ՝ վերջիններիս կանոնադրություններում փոփոխություններ եք առաջարկելու, թե պետական կառավարման համակարգում լինելու են մի քանի մարմիններ, որոնք օժտված են լինելու նույնաբովանդակ լիազորություներով։ Կարծում եմ, որ այստեղ առկա է լիազորությունների կրկնություն։

Թաթուլ Ստեփանյան

09.12.2023

<<Դեպքի վերաբերյալ ազգաբնակչությանը տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից>>: Այս կետը գործող օրենսդրության հետ ունի ընդգծված հակասություն։

See more