Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի  ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր  համայնքի 2024 թվականի  բյուջեն հաստատելու մասին»  որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով  Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա և  ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով  և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:
 Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել է բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

 Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և  նպատակայնությունը: 

   ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

  Համայնքի բյուջեի նախագիծը,  բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից      

Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`

ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),

բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ,

գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:

  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

   «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2- րդ հոդվածի համաձայն՝  համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է: 
Հետևաբար  համայնքի ավագանու  2024 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման   նախագծի ընդունումն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը

ԱԿՆԿԱԼՎՈՂ
 ԱՐԴՅՈՒՆՔԸ

 Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի  իրականացնել   տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունները

 ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները,  հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է  կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը

  • Discussed

    24.11.2023 - 09.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Tashir Municipality of Lori Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2619

Print