Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականիբյուջեն՝
1)եկամուտների գծով՝ 3869547,60 հազար դրամ,
2)ծախսերի գծով՝ 4651792,6 հազար դրամ,
3)դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 782245 ,0 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N1-ի հավելվածի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N2-ի հավելվածի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N3-ի հավելվածի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N4-ի հավելվածի:
6.Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն
N5-ի հավելվածի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N6-ի հավելվածի:
8.Սահմանել, որ`
1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահամաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.
2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի բյուջեի կատարման
ընթացքում սահմանել 20% չափով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից
-
Discussed
24.11.2023 - 09.12.2023
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Tashir Municipality of Lori Marz
Views 1942
Print