Add to favourites

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Աննա Փիլումյան 29.11.2023 15:43:42 Բարև ձեզ, սոցիալական մանկավարժների համար ե՞րբ է նախատեսվում կամավոր ատեստավորումը: Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
2 Նարինե Մուրադյան 29.11.2023 20:50:59 Կարևորելով ՏՄԱԿ-ների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման նախագիծը՝ առաջարկում եմ նմանատիպ հնարավորություն ընձեռել նաև հանրակրթական դպրոցների հոգեբաններին և մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մյուս մասնագետներին։ Շնորհակալություն։ Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
3 Gayane Kostandyan 29.11.2023 21:08:23 Լավ նախաձեռնություն է։ Առաջարկում եմ նաև դպրոցի հոգեբաններին ներառել կամավոր ատեստավորման գործընթացի մեջ։ Շնորհակալություն։ Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
4 Խանում Մելոյան 29.11.2023 22:16:30 Կցանկանաի անպայման դպրոցի հոգեբանին էլ ներառել ատեստավորման,քանի որ դպրոցի հոգեբան էլ իրականացնում է բավականին ծավալուն աշխատանք և շատ կարևոր դեր Է ստանձնում երեխաների,ուսուցիչների,ծնողների հետ կապը ստեղծելուն, ուսումնական պրոցեսի, հուզական ոլորտի ,միջանձնային հարաբերություններում,անձնային,սոցիալական ոլորտներում և ինչու չէ ատեստավորումը կնպաստի մասնագետ էլ ավելի լավ պատրաստվել և մոտիվացվել։ Շնորհակալություն Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
5 Խանում Մելոյան 29.11.2023 22:16:30 ԿԱՊԿՈՒ երեխաների հետ չէ որ առաջնային աշխատելու է դպրոցի հոգեբանը այսինքն և զարգացող բնույթի աշխատանքներն է անում և ԱՈՒՊի մշակման մասնակցում և ամբողջ դպրոցի երեխաների հետ տարվում է աշխատանքներ կարծում եմ դպրոցի հոգեբանին էլ հնարավորություն պետք է ընձեռնվի։ Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
6 Սոնա Վարդանյան 29.11.2023 22:31:11 Բարև ձեզ, լավ է դրական տեղաշարժ եմ նկատում կամավոր ատեստավորման շրջանակը ընդարձակվում է, բայց ինչու չեք ներառել նաև սոցիալական մանկավարժներին՝ նրանց գործունեությունն էլ բավականին բարեխիղճ է, եթե ներառում եք մանկավարժահոգեբանական ծառայություն մատուցող մասնագետների, ներառեք նաև սոցիալական մանկավարժներին։ Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
7 Սոնա Վարդանյան 29.11.2023 22:34:35 Ուշադրություն հրավիրեք նաև սոցիալական մանկավարժների, նրանք էլ կարողանան մասնակցել կամավոր ատեստավորմանը, դա կլինի ինքնաիրացման, ինքնակատարելագործման ճանապարհ Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
8 Siranush Muradyan 29.11.2023 22:39:17 Առաջարկում եմ ոչ թե մասնագիտություններով տարրանջատել այլ գործառույթներով՝ գնահատող մասնագետ վերապատրաստող եւ աջակցող մասնագետ Հայտնում եմ, որ սույն կարգով կարգավորվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կազմակերպման, անցկացման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները:
9 Համլետ Դավթյան 30.11.2023 00:30:39 Առաջարկում եմ լրավճարի տրամադրում կատարել հետևյալ կերպ. ավելի օբյեկտիվ կլիներ, եթե 70%֊ի շեմը հաղթահարած դիմորդների լրավճարը աճեր նրանց հավաքած յուրաքանչյուր տոկոսը հաշվի առնելով (այսինքն՝ օրինակ 70% հավաքածը ստանար մեկ կոնկրետ գումարի չափով լրաավճար, 73%֊ը՝ նրանից փոքր֊ինչ բարձր, 75%֊ը՝ ավելի բարձր և այդպես շարունակ), այլ ոչ թե 70֊79% հավաքածների համար սահմանվի նույն չափի լրավճար, իսկ արդեն 80%֊ի դեպքում՝ միանգամից բարձրանա։ Այդպես առավել արդարացի կլինի և մոտիվացնող, քանի որ կարժևորվի յուրաքանչյուր միավորը։ Շնորհակալություն առաջարկի հնարավորության համար։ Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: Սակայն հայտնում եմ, որ գործընթացի կազմակերպման տեսակնյունից առավել նպատակահարմար է հավելավճարի տրամադրումը նախագծում ներկայացված սկզբունքով իրականացնելը:
10 Համլետ Դավթյան 30.11.2023 00:50:27 Առաջարկում եմ Նախագծի 67֊րդ կետը վերանայել հետևյալ կերպ. ցանկալի կլիներ, որ 64-րդ կետով նախատեսված հավելավճարները չներառեին աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկը սույն իրավական ակտի կարգավորման տիրույթում չէ:
11 Անի Մելիքսեթյան 30.11.2023 15:22:28 Հանրակրթական դպրոցում աշխատող մասնագետներն (հոգեբան և հատուկ մանկավարժ) ի՞նչ իրավական կարգավորումներով պետք է օգտվեն հավելավճարի տրամադրման հնարավորությունից, քանի որ ըստ նախագծի 62-րդ կետի՝ հավելավճար տրվում է միայն Տարածքային կենտրոնում աշխատող մասնագետին: Առաջարկվում է նախագծի առաջին մասում ավելացնել 10-րդ կետ հետևյալ ձևակերպմամբ. «Հիմնական ծրագրեր իրականացնող Հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետների ատեստավորումն իրականացվում է սույն կարգի համաձայն»: Սույն մասնագետների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
12 Անի Մելիքսեթյան 30.11.2023 15:22:28 Նախագծով սահմանված չեն դրույթներ, որոնք ելակետային կհամարվեն կամավոր ատեստավորում չանցած մասնագետներին՝ սեփական մասնագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ որոշակի պարատովորություններ ստանձնելու հարցում, ինչպես դա կատարվում է օրինակ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակ. Երբ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը ենթակա է պարտադիր ատեստավորման: Առաջարկվում է ավելացնել կետ, ըստ որի կսահմանվի արդյունքների նվազագույն շեմ, որի չհաղթահարման դեպքում կիրականացվի պարտադիր ատեստավորում: Սույն կարգով նախատեսվում է մասնագետին՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստանալու հնարավորության ընձեռումը, ինչն արդեն իսկ մասնագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ գործողությունների իրականացման շարժառիթ է հանդիսանում:
13 Անի Մելիքսեթյան 30.11.2023 15:22:28 65-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն «նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով» ստացվում է այնպես, որ եթե մասնագետը առաջին անգամ ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, իսկ երկրորդ անգամ՝ դրանից ցածր՝ փաստացի ավելի վատ արդյունք, միևնույնն է նրա հավելավճարը պահպանվելու է արդեն սահմանված չափով և ժամկետով: Այս կետը ևս փաստում է արդյունքների արձանագրման նվազագույն շեմի սահմանման և այն չհաղթահարելու պարագայում անհրաժեշտ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Առաջարկվում է վերանայել այս ենթակետը: Սույն դրույթն ունի ատեստավորվող մասնագետների վիճակը բարելավող բնույթ, ըստ որի պահպանվում է ատեստավորման առավել բարձր արդյունքը՝ մասնագետին տրամադրվող հավելավճարը չվատարկելու նպատակով:
14 Anush Alaverdyan 30.11.2023 23:07:03 Առաջարկում եմ դպրոցներում վերականգնել հատուկ մանկավարժի,լոգոպեդի հաստիքները։Այդ հաստիքների լուծարումը սխալ որոշում էր։ Հաստիքները չեն լուծարվել, կրթության քաղաքականությամբ պայմանավորված՝ այդ գործառույթների կատարումը վերապահվել է տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններին՝ համապատասխան մասնագիտացված ծառայության տրամադրման նպատակով:
15 Վարդուհի Շարոյան 02.12.2023 00:12:05 Առաջարկում եմ ընդգրկել դպրոցի հոգեբանին, քանի որ նա դպրոցից միակ աջակցող մասնագետն է, որը ՏՄԱԿԻ մյուս մասնագետների հետ աշխատանքներ է տանում ԿԱՊԿՈԻ սովորողի հետ և հաստիքի բացակայության դեպքում նոր արդեն աջակցում է ՏՄԱԿԻ հոգեբանը։ Ինչպես նաև ամբողջ դպրոցի հոգեբանն է։ Դպրոցի հոգեբանների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն:
16 Վարդուհի Շարոյան 02.12.2023 09:44:34 Դպրոցի հոգեբանին ընդգրկելն նույնպես ճիշտ կլինի, քանի որ նա` իր ուսուցչի որակավորմամբ, նույն մասնագետը լինելով, կարող է աշխատել ՏՄԱԿ֊ներում։ ԲՈՒՀ֊ում ավարտել են նույն ֆակուլտետը տվյալ աշխատանքներին անցնելու համար։ Ընդունվել է ի գիտություն:
17 Անուշ Հովհաննիսյան 02.12.2023 22:33:20 Առաջարկում եմ ընդհանրապես մասնագետնեին չտարանջատել դպրոցի և տարածքայինի,այլ բոլորին տալ նման հնարավորություն, կամ դպրոցի հոգեբանների վրայից հանել ԿԱՊԿ ունեցող աշակերտների հետ աշխատելու պատասխանատվությունը,քանի որ ստացվում է նույն աշխատանքի համար նույն մասնագետը վճարվում է չափից դուրս անարդար ձևով։ Դպրոցի հոգեբանների կամավոր ատեստավորման մեխանիզմներ դեռևս մշակված չեն, Ձեր դիտարկումը կընդունվի ի գիտություն: