Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականի մայիսի 3-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը վերանայվեն և համապատասխանեցվեն Օրենքի  դրույթներին։

Ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշումը, որի կարգավորումները համահունչ են մինչև 2023 թվականը ընդունված Օրենքին։

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված լիազորող նորմին համապատասխան մշակվել է «ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Որոշումը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և հստակ սահմանվել են hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները.: 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Կառավարության որոշման նախագծով պարզեցվել և կարգավորվել են ՌԷԳ-ի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության փուլերում հանրային ծանուցման, հանրային լսումների իրականացման և շահագրգիռ հանրության լսումներին մասնակցության գործընթացները:

Որոշման նախագծի հավելվածով հստակ տարանջատվել են Օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլում և փորձաքննության ընթացքում հանրային լսումներին վերաբերոց ընթացակարգերը։

Կարգավորվել և հստակ ամրագրվել են հանրության իրազեկման, ծանուցման, հանրային լսումների կազմակերպման ընթացակարգերը, շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման ընթացակարգերն ու ժամկետները:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի Օրենքի պահանջներով սահմանված փորձաքննության գործընթացի իրականացման կարգավորմանը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

Նախագծի ընդունումը կապված է Կառավարության 2021-2026թթ ծրագրով ամրագրված 4.10 «Շրջակա միջավայրի պահպանություն» գլխի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» առաջնահերթ ուղղության հետ։

  • Discussed

    20.11.2023 - 08.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2050

Print