В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2023 թվականի մայիսի 3-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը վերանայվեն և համապատասխանեցվեն Օրենքի դրույթներին։
Ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշումը, որի կարգավորումները համահունչ են մինչև 2023 թվականը ընդունված Օրենքին։
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված լիազորող նորմին համապատասխան մշակվել է «ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Որոշումը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և հստակ սահմանվել են hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները.:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Կառավարության որոշման նախագծով պարզեցվել և կարգավորվել են ՌԷԳ-ի, ՇՄԱԳ-ի և փորձաքննության փուլերում հանրային ծանուցման, հանրային լսումների իրականացման և շահագրգիռ հանրության լսումներին մասնակցության գործընթացները:
Որոշման նախագծի հավելվածով հստակ տարանջատվել են Օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլում և փորձաքննության ընթացքում հանրային լսումներին վերաբերոց ընթացակարգերը։
Կարգավորվել և հստակ ամրագրվել են հանրության իրազեկման, ծանուցման, հանրային լսումների կազմակերպման ընթացակարգերը, շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման ընթացակարգերն ու ժամկետները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Օրենքի պահանջներով սահմանված փորձաքննության գործընթացի իրականացման կարգավորմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների
Նախագծի ընդունումը կապված է Կառավարության 2021-2026թթ ծրագրով ամրագրված 4.10 «Շրջակա միջավայրի պահպանություն» գլխի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» առաջնահերթ ուղղության հետ։
-
Обсуждалось
20.11.2023 - 08.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2048
Принт