Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____»_______________2023 թ. №_____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի № 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» № 737-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և տեխնիկական ստորաբաժանումների քաղաքացիական աշխատանք կատարող անձանց հավելավճարների վճարման պայմանները, դեպքերը, կարգը և չափերը՝ համաձայն
№ 7 հավելվածի։»:

2) որոշման № 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով՝

«      

 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

№№

ը/կ

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը

111.

պետ` վարչության-պետական տեսուչ

6.45

112.

պետ՝ բաժնի (վարչությունում գործող)-պետական տեսուչ

6.05

113.

պետ՝ բաժնի- պետական տեսուչ

5.1

114.

գլխավոր պետական տեսուչ՝ վարչությունում գործող բաժնի

5.1

115.

գլխավոր պետական տեսուչ՝ բաժնի

4.1

 

                                                                                                                   »:

3) Որոշումը լրացնել նոր՝ № 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. Սահմանել, որ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների՝ միջուկային անվտանգության վարչության, ճառագայթային անվտանգության վարչության և տեխնիկական բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոնները անվանացանկից հանելու և դրանք քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոններ նախատեսելու, քաղաքացիական ծառայողներին համապատասխան քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոնում նշանակելու դեպքում (օրինակ՝ վարչության պետի պաշտոնից ազատելու վարչության պետի պաշտոնում նշանակելու դեպքում) նրանց՝ քաղաքացիական ծառայողի վերջին պաշտոնի պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, եթե սույն որոշմամբ համապատասխան պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի որոշման գործակիցը ցածր է քաղաքացիական ծառայության այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի որոշման գործակցից: Այս դեպքում տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչև այն պահը, երբ սույն որոշմամբ սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափը ավելի բարձր կլինի սույն կետի համաձայն պահպանված պաշտոնային դրույքաչափից:
  2. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երեքամսյա ժամկետում ընդունել սույն որոշումից բխող իրավական ակտերը․

2) երկամսյա ժամկետում հաստատել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի միջուկային անվտանգության վարչության, ճառագայթային անվտանգության վարչության և տեխնիկական բաժնի քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնների նկարագրերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

            վարչապետ                                                          

 

 

         Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

__________ ____-ի №____-Ն որոշման

«Հավելված № 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի № 737-Ն որոշման

 

 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ , ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

  1. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքով միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված լիազորությունների իրականացման համար Կոմիտեի միջուկային անվտանգության վարչության, ճառագայթային անվտանգության վարչության և տեխնիկական բաժնի մասնագետներին (այսուհետ՝ Մասնագետ) Հայաստանի Հանրապետության կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի վավերացված միջազգային պայմանագրերով («Միջուկային զենքը չտարածելու մասին» ՄԱԿ-ի 1968 թ. հունիսի 12-ի պայմանագիր, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագիր, «Միջուկային զենքի չտարածման հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա, «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին», «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության դեպքում օգնության մասին», «Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին» Վիեննայի կոնվենցիա, «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիա, 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություն, «Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման» համատեղ կոնվենցիա), ինչպես նաև միջազգային այլ պարտավորություններով (մասնավորապես՝ Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության անվտանգության ստանդարտներ) և սույն հավելվածով սահմանված կոմպետենցիաների տիրապետման համար, ինչպես նաև Կոմիտեում աշխատանքային ստաժի համար տրվում է հավելավճար:
  2. Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն է, որն անհրաժեշտ է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող գործառույթների պատշաճ, լիարժեք և արդյունավետ իրականացման համար:
  3. Կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան հավելավճարը վճարվում է Մասնագետի կողմից Կոմպետենցիայի հիման վրա Կոմիտեի լիազորություններից բխող, Մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված գործառույթների իրականացման համար:
  4. Կոմպետենցիան հավաստվում է համապատասխան վկայականով (սերտիֆիկատով), որի հիման վրա կոմպետենցիան ենթակա է հաստատման Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով:
  5. Մասնագետին աշխատանքային ստաժի համար հավելավճարը տրվում է Կոմիտեում աշխատած տարիների համար:

 

 

 

  1. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

  1. Կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար Մասնագետին տրվում է հավելավճար` 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
  2. Աղյուսակ 1-ով նախատեսված և սահմանված կարգով հաստատված կոմպետենցիաներից յուրաքանչյուրի տիրապետման համար մասնագետին հաշվարկվում է հավելավճար, որի հանրագումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 50 տոկոսը:

 

Աղյուսակ 1

 

№№

ը/կ

Կոմպետենցիաներ

Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող

առավելագույն տոկոսը (%)

1.

ԱԷՄԳերաշխիքների կիրառում (IAEA Safeguard implementation)

25

2.

Միջադեպերի քննություն (Event Investigation)

25

3.

 Անվտանգության գնահատում, դիտարկում և վերլուծություն (Safety assessment, review and analysys)

25

4.

Ջերմահիդրավլիկ, նեյտրոնա-ֆիզիկական և ամրության հաշվարկների դիտարկում (Thermohydraulic, neutron physics and strength calculations review)

25

5.

Միջազգային տեղեկատվական համակարգերի վարում (International information systems management)

25

 

  1. Սույն հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հավելավճարները հաշվարկվում են տվյալ ամսվա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ։

 

 

 

 

 

  • Discussed

    17.11.2023 - 03.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1932

Print

Related documents / links