Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության կառավարության 01․06․2023թ․ N890-Ն որոշմամբ սահմանվել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը։

Վերը նշված կարգով նախատեսված դրույթների գործնական կիրառման արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման և որոշ դրույթների հստակեցման նպատակով առաջացել է տվյալ որոշման մեջ փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն՝ որոշմամբ կիրառվող հասկացությունների շտկման, մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների հստակեցման և մաքսային օրենսդրությանը համապատասխանեցման նպատակներով։

  • Discussed

    16.11.2023 - 01.12.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2016

Print