Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

40%60%

Նախագծով նախատեսվում է՝

1. որոշմամբ կիրառվող՝ «մաքսային սահման» հասկացությունը փոխարինել «պետական սահման» հասկացությամբ՝ հիմք ըդնունելով այն, որ մաքսային սահմանն ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հասկացությունների՝ ներառում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային տարածքների սահմանները, իսկ որոշմամբ կարգավորվում են ՀՀ սահմանով խնդրո առարկա ապրանքների փոխադրման հետ կապված հարաբերություններ․

2. խմբագրել որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝ դրանցով կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնելով մաքսային օրենսդրությամբ սահմանված դրույթներին՝ մասնավորապես, մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման ընտրողականության դրույթներին։ Միաժամանակ, արձանագրությանն առնչվող նորմն առաջարկվում է հանել կարգից, քանի որ արձանագրության կազմման և պահպանմանն առնչվող դրույթներն արդեն իսկ կարգավորված են մաքսային օրենսդրությամբ։

  • Discussed

    16.11.2023 - 01.12.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2488

Print