14.11.2023
Կարևոր փոփոխություններ են, սակայն լավ կլիներ բոլորը համարվեին հանրային ծառայողներ և վերանար այդ խտրականությունը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10․ Պետական մարմիններում փորձագետ ներգրավելը
1․ Պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:
2․ Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 2․ Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 11․ Քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
1․Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Հանրային իշխանության» բառերը փոխարինել «Պետական» բառով։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում «երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27․1-ին մասով․
«Հոդված 27.1․ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև փորձագետների վարձատրության վերլուծությունը
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Discussed
14.11.2023 - 29.11.2023
Type
Law
Area
Civil service
Ministry
Civil Service Office of the Office of the Prime Minister
Status
Views 3855
Print14.11.2023
Կարևոր փոփոխություններ են, սակայն լավ կլիներ բոլորը համարվեին հանրային ծառայողներ և վերանար այդ խտրականությունը։