Добавить в избранное

В стадии разработки

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 10Պետական մարմիններում փորձագետ ներգրավելը

1․ Պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:

2․ Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը։»։

 

Հոդված 2 Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 11 Քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում

1․Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:

  1. Տեխնիկական սպասարկում իրականացնելը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:
  2. Քաղաքացիական աշխատանք կատարող անձի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
  3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարվում է էլեկտրոնային եղանակով, որի ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը։»։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Հանրային իշխանության» բառերը փոխարինել «Պետական» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում «երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27․1-ին մասով․

«Հոդված 27.1․ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև փորձագետների վարձատրության վերլուծությունը

  1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետներին վճարված վարձատրության վերաբերյալ ստանում է տեղեկատվություն Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Обсуждалось

    14.11.2023 - 29.11.2023

  • Тип

    Закон

  • Область

    Гражданская служба

  • Министерство

    Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2174

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Նարինե Սիրականյան

14.11.2023

Կարևոր փոփոխություններ են, սակայն լավ կլիներ բոլորը համարվեին հանրային ծառայողներ և վերանար այդ խտրականությունը։

Узнать больше