Add to favourites

Under development

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար համապատասխան իրավական հիմքերի սահմանմանը, ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև դրանով իսկ հասարակական կազմակերպությունների և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցության ամրապնդմանը։

  • Discussed

    13.11.2023 - 28.11.2023

  • Type

    Law

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3175

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.11.2023

Փակ և կիսափակ հաստատությունների նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել է դիտորդական խմբի արդյունավետ գործունեության և կառավարման համար առանցքային նշանակության նախապայմանը՝ այն է, որ ձևավորված հասարակական դիտորդական խումբը նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունենա։ Դիտորդական խմբի գործունեության կարևոր երաշխիքներից մեկը` անկախության սկզբունքն է, հետևաբար դիտորդական խումբը պետք է ինքնավարություն ունենա անդամների համալրման հարցում։ Բացի այդ, Դիտորդական խումբը հնարավորինս պետք է պահպանի խմբի կայուն կազմը որոշակի ժամանակահատվածում։ Խմբի անդամների հաճախակի փոփոխություններով դժվար է կառուցողական երկխոսություն պահպանել իշխանությունների հետ ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դիտորդական խմբի անդամների համար կայուն մանդատի ապահովման համար անհրաժեշտ է նախագծով սահմանել նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը և փոփոխել լիազորությունների ժամկետը` նախատեսելով հինգ տարի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.11.2023

Նախագծով առաջարկվում է հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետ սահմանել երեք տարին: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, հանդիսանալով խնամքի հաստատություններում և հոգեկան առողջության կենտրոններում մշտադիտարկման երկու խմբերի անդամ, գտնում է, որ ժամկետի սահմանումը կարող է խոչընդոտել խմբի կարողությունների երկարաժամկետ զարգացմանը՝ հաշվի առնելով որ խմբի անդամը ոչ թե անհատն է, այլ կազմակերպությունը, որը հանդես է գալիս իր ներկայացուցչի միջոցով։ Այդ ժամկետի լրանալուց հետո կազմակերպությունը չի կարող ներկայացված լինել խմբում։ Հաշվի առնելով Հայաստանում մարդու իրավունքների մշտադիտարկմամբ զբաղվող կազմակերպությունների փոքր թիվը՝ առաջարկում ենք վերաշարադրել պահանջը՝ այն տարածելով խմբին անդամակցող կազմակերպությունների ներկայացուցիչների վրա։

See more