««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.7-22.9-րդ կետերով.
«22․7) մի շարք սննդային հավելումների մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջների և ցանկի հաստատումը․
22․8) սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման միջոցառումների մշակման և հաստատման կարգի սահմանումը․
22․9) վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգի սահմանումը ․»։
Հոդված 2.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
-
Discussed
02.11.2023 - 17.11.2023
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2738
Print