The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:40:43 Առաջարկում ենք կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 1-ին կոռուպցիոն ռիսկի գործողություններում ավելացնել հետևյալ բովանդակությամբ կետեր՝ 1. Երևանում գործող համակարգը ներդնել նաև հանրապետության մյուս բոլոր քաղաքներում: 2. Համակարգը առցանց հասանելի և թափանցիկ դարձնել բոլոր ծնողների համար՝ Երևանում և մարզերում:
2 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:40:43 Առաջարկում ենք կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 3-րդ կոռուպցիոն ռիսկի 1-ին գործողության ձևակերպման մեջ «ներկայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:
3 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:40:43 Առաջարկում ենք կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 5-րդ կոռուպցիոն ռիսկի գործողություններում ավելացնել հետևյալ բովանդակությամբ կետ՝ 1. Վերանայել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման մեխանիզմը` ապաքաղաքականացնելով դրանք, և սահմանափակելով գործադիր իշխանության ներկայացվածությունը` ունենալով ընդամենը 1 անդամ, ում գործառույթը կլինի վերահսկել այս խորհուրդների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
4 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:40:43 Հանրակրթության մասին օրենքի հոդված 4-ի կետ 8-ով սահմանվում է, որ «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Սակայն, օրենքի այս դրույթի կիրարկումը գործնականում հնարավոր չէ, քանի որ այս և այլ համապատասխան օրենքներում սահմանված չեն պատշաճ պատժամիջոցներ: Ուստի առաջարկում ենք, ի լրումն հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 6-րդ կոռուպցիոն ռիսկի միակ գործողությամբ նախատեսված քաղաքական գործունեությունը դպրոցներում արգելով դրույթների ամրագրման, Հանկրթության մասին օրենքում և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել համապատասխան պատասխանատվության միջոցներ տվյալ դրույթների խախտման համար, ինչպես նաև օրինազանց քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման ընթացարարգեր:
5 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:44:37 Առաջարկում ենք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 6-րդ կոռուպցիոն ռիսկի գործողություններում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր գործողություններ՝ 1. Բացառել ընտրատեղամասերի տեղակայումը հանրակրթական դպրոցների տարածքում, ինչը կնվազեցնի քաղաքականացված տնօրենների վրա ճնշումներն ու քաղաքական նպատակներով իշխանության չարաշահումների դրսևորումները: 2. Ընտրական օրենսգրքով և կրթության ոլորտը կարգավորող համապատասխան օրենքներով արգելել հանրակրթական դպրոցների տնօրեններին, մանկավարժական աշխատողներին և վարչական աշխատակազմին, ինչպես նաև մանկապարտեզների տնօրեններին, դաստիարակներին, մանկավարժական աշխատողներին և վարչական աշխատակազմին ներգրավվել ընտրական հանձնաժողովներում՝ որևէ կարգավիճակով:
6 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:44:37 Առաջարկում ենք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 8-րդ կոռուպցիոն ռիսկի գործողության ձևակերպման մեջ «ապահովելով գործընթացի թափանցիկությունը» բառակապակցությունը փոխարինել հետևյալ բառակապակցությամբ՝ «որոնք կբացառեն նշված գործընթացներում հովանավորչության և պաշտոնեական դիրքի չարաշահումների դեպքերը, ինչպես նաև կերաշխավորեն գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:»
7 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:44:37 Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 9-րդ կոռուպցիոն ռիսկի 1--ին գործողության վերաբերյալ առաջարկում ենք դրպոցի մանկավարժականի աշխատողի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումն արգելով դրույթը սահմանել Հանրակրթության մասին օրենքի Հոդված 27-ում («Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները»): Նույն հոդված 27-ում և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկում ենք սահմանել նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ՝ տվյալ դրույթների խախտման համար, ինչպես նաև օրինազանց քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման ընթացարարգեր:
8 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:49:43 Առաջարկում ենք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 14-րդ ռիսկի 1-ին գործողության մեջ «աշակերտների փոքր քանակ ունեցող դպրոցների» բառակապակցությունից հետո ավելացնել «, բացառությամբ գյուղական համայնքներում գործող միակ դպրոցների, ինչպես նաև այն դեպքերի, երբ տվյալ դպրոցին ամենամոտ, համարժեք կրթություն մատուցող դպրոցը գտնվում է ոչ ավելի, քանի 5կմ. հեռավորության վրա» բառակապակցությունը:
9 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:49:43 Առաջարկում ենք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 14-րդ ռիսկի 2-րդ գործողության մեջ «ուսուցիչների» բառից հետո ավելացնել «, ուսուցչի օգնականների, այլ մանկավարժական աշխատողների» բառակապակցությունը:
10 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:49:43 Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 14-րդ ռիսկի գործողություններում առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր գործողություն՝ 1.Մշակել և ներդնել պետական բյուջեի կրթությանը հատկացվող բաժնից, ներառյալ պահուստային ֆոնդից, ֆինանսավորվող ծրագրերի և դրամաշնորհների առաջնահերթության և արդյունավետության գնահատման չափանիշներ և ընթացակարգ:
11 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:49:43 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ փաստաթղթի Հանրակրթության հատվածի 12.1.5 կետի բ) ենթակետի ցուցանիշի անվանման տեքստը թերի է և անավարտ: Ուստի հասկանալի չէ, թե որն է այս կետի ցուցանիշը: Առաջարկում ենք խմբագրել և նախադասությունը դարձնել ամբողջական ու հասկանալի:
12 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:52:42 Առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ կոռուպցիոն ռիսկ. 16՛. Կոռուպցիոն ռիսկեր՝ կապված միջազգային կրթական գնահատումներոում և ստուգատեսներում, ինչպես օրինակ TIMSS ստուգատեսն է, Հայաստանի մասնակցության, արդյունքների չհրապարակման կամ կեղծ արդյունքների հրապարակման հետ: Խնդրի բովանդակություն. Հայաստանը 2003 թվականից մասնակցում է TIMSS միջազգային ստուգատեսին՝ պետական բյուջեի միջոցներից տարեկան վճարելով անդամավճար: Սակայն ստուգատեսի անցկացման և արդյուքների հրապարակման հետ պարբերաբար ծագում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանը առնչվող խնդիրներ: Մասնավորապես, Հայաստանի 2007թ. մասնակցության տվյալները կազմակերպիչների կողմից որակազրկվել են, քանի որ դպրոցներում ստուգատեսի անցկացման ընթացքում տեղ են գտել խախտումներ և արդյունքների կեղծում: 2015թ. ստուգատեսում Հայաստանի մասնակցության արդյունքները մինչ օրս չեն հրապարակված, չնայած որ բոլոր մյուս երկրների արդյունքների համապարփակ վերլուծությունը հրապարակվել է 2016թ. նոյեմբերին: Ավելին, պաշտոնական որևէ աղբյուր չի պարզաբանել, թե որն է արդյունքների չհրապարակման պատճառը: Կրթության զարգացման 2010-2015թթ. Ծրագիր օրենքով նախատեսված է Հայաստանի մասնակցությունը PISA և PIRLS ստուգատեսներին: Սակայն, Օրենքով սահմանված այս դրույթի կատարումը կառավարության կողմից այդպես էլ չապահովվեց և օրինազանց պաշտոնյաների նկատմամբ պատասխանատվության որևէ միջոց չկիրառվեց: Գործողություններ. 1. Հրապարակել TIMSS 2015 ստուգատեսի արդյունքները և հանրայնացնել արդյունքների հրապարակման ուշացման պատճառները: 2. Իրականացնել պատշաճ հետաքննություն և պատասխանատվության միջոցներ կիրառել իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատճառ են հանդիսացել TIMSS 2015թ. արդյունքների չհրապարակման համար: 3. Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնյաների նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանը չի մասնակցում Կրթության զարգացման 2010-2015թթ. Ծրագիր օրենքով նախատեսված միջազգային PISA և PIRLS ստուգատեսներին, ինչպես նաև ապահովել Օրենքի այս կետի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային որոշումների ընդունումը և ֆինանսական ռեսուրսների հատկացումը:
13 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 09:54:48 Առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ կոռուպցիոն ռիսկ. 16՛՛. Կոռուպցիոն ռիսկեր, կապված միջազգային վարկային կազմակերպությունների, ինչպես օրինակ Համաշխարհային Բանկը կամ Ասիական Զարգացման Բանկը, կողմից տրամադրված վարկային ծրագրերի վատ կառավարման և անարդյունավետ ծախսային քաղաքականության իրականացման հետ: Խնդրի բովանդակությունը. ՀՀ Վերհսկիչ պալատը բազմիցս անդրադարձել է կրթության ոլորտում Համաշխարհային բանկի վարկային ծրագրի կառավարման և իրականացման ոլորտներում չարաշահումների, անբարեխիղճ պաշտոնավարման և ոչ արդյունավետ ծախսային քաղաքականության խնդիրներին (տես՝ ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվություն, 2016թ. օտարերկրյա պետությունների եվ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հայաստանի հանրապետության կառավարությանը տրամադրված վարկային եվ դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություն): 2017թ. ընթացքում Հետք հետաքննող լրագրողներ լրատվական կայքը քանիցս անդրադարձել է ՀԲ Կրթության բարեռլավման վարկային ծրագրի իրականացման ընթացքում կոռուպցիոն երևույթների և անարդյունավետ ու ոչ թափանցիկ ֆինանսական կառավարման խնդիրներին (տես՝ http://hetq.am/arm/news/75938/varkayin-tsragri-vtangavor-pauzan-avag-dprocneri-himnanorogman-tsragiry-karox-e-kisat-mnal.html/; http://hetq.am/arm/news/79503/nor-vark-te-hni-audit-finnakhy-erb-e-usumnasirelu-krtakan-varki-milionavor-dolarneri-hosqy.html/) Գործողություններ. 1. Իրականացնել պատշաճ հետաքննություն և պատասխանատվության միջոցներ, այդ թվում քրեական, կիրառել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր թույլ են տվել չարաշահումներ՝ վարկային միջոցների կառավարման, բաշխման և ծախսերի իրականացման գործընթացներում կամ ում հանցավոր անփութության արդյունքում հնարավոր են դարձել Վերհսկիչ պալատի հաշվետվություններում և Հետքի հրապարակումներում հանրայնացված դեպքերը: 2. Մշակել մեխանիզմ վարկային միջոցների կառավարման և տնօրինման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ելնելով վարկային ծրագրերի թեմատիկ առաջնահերթություններից և նպատակներից:
14 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 10:01:27 Առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կոռուպցիոն ռիսկ. Կոռուպցիոն ռիսկեր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, մանկավարժական և վարժական աշխատողների աշխատանքի ընդունման, առաջխաղացման, խրախուսման գործընթացներում:
15 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 10:05:47 Առաջարկում ենք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 17-րդ ռիսկի գործողությունների վերաբերյալ առաջարկում ենք հետևյալը. Գործողության նման ձևակերպման պարագայում գոյություն ունի ռիսկ, որ բուհի հետ համագործակցող գործատուները կարող են նույնականացվել, օրինակ, պետական կառավարման մարմինների կամ պետական այլ ձեռնարկությունների հետ, ինչի արդյունքում հիմնադիրը՝ ի դեմս ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազորված մարմնի, կարող է ձեռք բերել բացարձակ վերահսկողություն բուհի կառավարման խորհրդի նկատմամբ՝ ունենալով 50 % մասնաբաժին: Խնդիրն էլ ավելի կարող է ռիսկային դառնալ, եթե հաշվի առնենք, որ նույն հոդվածի 9-րդ կետն ամրագրում է, որ կառավարման խորհրդի նախագահ չի կարող ընտրվել ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված խորհրդի անդամը, ինչը նույնպես հակասում է բուհի ինքնավարության սկզբունքներին: Նույնիսկ եթե բուհի հետ համագործակցող գործատուների ներկայացուցիչներին առաջադրելու է բուհի գիտական խորհուրդը՝ ելնելով բուհի առանձնահատկություններից, , ինչպես նշվել է Բարձրագույն կրթության օրենքի նախագծի վերաբերյալ արված առաջարկության մերժման մեկնաբանության մեջ, հաշվի առնելով ներբուհական բոլոր կառույցների քաղաքականացվածության աստիճանը, սա ևս չի կարող համարվել խնդրի ամբողջական լուծում: Ուստի առաջարկում ենք այս ռիսկի գործողություններում ավելացնել հետևյալ կետը՝ 1. Բարձրագույն կրթության մասին օրենքում ամրագրել բուհերի կառավարման խորհուրդներում գործատուների ներգրավման չափանիշներն ու ընթակարգը:
16 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 10:12:04 Առաջարկում ենք հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 23-րդ ռիսկի ձևակերպման մեջ, և մյուս բոլոր համապատասխան կետերում «Ակադեմիական անազնվություն» եզրույթը փոխարինել «Ակադեմիական բարեվարքության խախտում» եզրույթով:
17 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 10.01.2018 10:22:13 Հակակոռուպցիոն ծրագրի 28-րդ ռիսկի վերաբերյալ ցանկանում ենք նշել, որ Բարձրագույն կրթության մասին նախորդ օրենքը ներառում էր նաև հետբուհական կրթության ոլորտի օրենսդրական կարգավորումներ, մինչդեռ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը նմա կարգավորումներ չի ներառում: Հետևաբար, հետբուհական կրթության օրենսդրական կարգավորումների բացը՝ Բարձրագույն կրթության մասին նոր օրենբքի ընդունումից հետո, կարող է և պետք է դիտարկվի որպես կոռուպցիոն ռիսկ: Ուստի, առաջարկում ենք այս ծրագրում ներառել հետևյալ բովանդակության նոր կոռուպցիոն ռիսկ. 28՛. Հետբուհական կրթության ոլորտի օրենսդրական կարգավորումների բացակայություն: Խնդրի բովանդակություն. Տես՝ առաջին պարբերություն Գործողություններ՝ Ընդունել Հետբուհական կրթության մասին օրենք կամ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծում ներառել հետբուհական կրթության ոլորտի կարգավորումներ պարունակող բաժին՝ համապատասխան հոդվածներով:
18 Վահրամ Սողոմոնյան 10.01.2018 11:17:42 - Խթանել դպրոց-ծնողներ համագործակցության ձևերը, ակտիվացնել համապատասխան հարթակներն ու խորհուրդները (ծնողների, մանկավարժների, աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ), ստեղծել այդ նպատակով մոնիտորինգի մեխանիզմներ։ Վերը նշված խորհուրդների միջոցով խթանել քննարկումների մշակույթը՝ հարցերի վերհանման և տեղում լուծման եղանակները։ - Ստեղծել ծնողների կողմից բողոքների և առաջարկությունների ներկայացման համակարգ - Քարտեզագրել դրամահավաքի և անհավասար վերաբերմունքի դեպքերն ու կատարել համապարփակ վերլուծություն - Դպրոցների կառավարման խորհուրդներում կրթության և գիտության նախարարության միջոցով ներգրավել տվյալ համայնքներում ակտիվ և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին - Լիարժեք ուսումնասիրել շահերի բախման դեպքերը։ Դրանք դասակարգել ըստ տնօրինության կողմից դիրքի չարաշահման, գիտելիքի և հմտությունների փոխանցմանը հակասող երևույթների՝ առևտրայնացման, կուսակցականացման, ռազմականացման և կրոնականացման դրդապատճառների։ Կատարել համապարփակ վերլուծություն։ - Ապահովել տվյալ նախակրթարանի, դպրոցի և բուհի հանրային միջոցների հաշվին ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ու հանրամատչելի լինելը, բոլոր քաղաքացիների կողմից դրանց ծանոթանալու հնարավորությունը։ Մինչ այժմ տեղադրված նախահաշիվներն ու հաշվետվությունները լիարժեք չեն և լուրջ հաշվապահական սխալներ են պարունակում։ Ապահովել դրանց ստուգելիությունը իրականում կատարված ծախսերի տեսանկյունից։ - Մի շարք այլ հարցերի անդրադարձել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության հիմնական հարցադրումներում, որոնք ուղարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Հղումը՝ https://www.facebook.com/download/preview/780748555417518 Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անունից
19 Կրթական Քաղաքացիական Նախաձեռնության Համակարգող Խումբ 10.01.2018 12:00:44 Առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կոռուպցիոն ռիսկերի խումբ՝ 1. Խթանել դպրոց-ծնողներ համագործակցության ձևերը, ակտիվացնել համապատասխան հարթակներն ու խորհուրդները (ծնողների, մանկավարժների, աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ), ստեղծել այդ նպատակով մոնիտորինգի մեխանիզմներ։ Վերը նշված խորհուրդների միջոցով խթանել քննարկումների մշակույթը՝ հարցերի վերհանման և տեղում լուծման եղանակները։ - Ստեղծել ծնողների կողմից բողոքների և առաջարկությունների ներկայացման համակարգ - Քարտեզագրել դրամահավաքի և անհավասար վերաբերմունքի դեպքերն ու կատարել համապարփակ վերլուծություն - Դպրոցների կառավարման խորհուրդներում կրթության և գիտության նախարարության միջոցով ներգրավել տվյալ համայնքներում ակտիվ և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին - Լիարժեք ուսումնասիրել շահերի բախման դեպքերը։ Դրանք դասակարգել ըստ տնօրինության կողմից դիրքի չարաշահման, գիտելիքի և հմտությունների փոխանցմանը հակասող երևույթների՝ առևտրայնացման, կուսակցականացման, ռազմականացման և կրոնականացման դրդապատճառների։ Կատարել համապարփակ վերլուծություն։ - Ապահովել տվյալ նախակրթարանի, դպրոցի և բուհի հանրային միջոցների հաշվին ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ու հանրամատչելի լինելը, բոլոր քաղաքացիների կողմից դրանց ծանոթանալու հնարավորությունը։ Մինչ այժմ տեղադրված նախահաշիվներն ու հաշվետվությունները լիարժեք չեն և լուրջ հաշվապահական սխալներ են պարունակում։ Ապահովել դրանց ստուգելիությունը իրականում կատարված ծախսերի տեսանկյունից։ - Մի շարք այլ հարցերի անդրադարձել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության հիմնական հարցադրումներում, որոնք ուղարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Հղումը՝ https://www.facebook.com/download/preview/780748555417518