Կրթական Քաղաքացիական Նախաձեռնության Համակարգող Խումբ
10.01.2018
Առաջարկում ենք ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կոռուպցիոն ռիսկերի խումբ՝ 1. Խթանել դպրոց-ծնողներ համագործակցության ձևերը, ակտիվացնել համապատասխան հարթակներն ու խորհուրդները (ծնողների, մանկավարժների, աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ), ստեղծել այդ նպատակով մոնիտորինգի մեխանիզմներ։ Վերը նշված խորհուրդների միջոցով խթանել քննարկումների մշակույթը՝ հարցերի վերհանման և տեղում լուծման եղանակները։ - Ստեղծել ծնողների կողմից բողոքների և առաջարկությունների ներկայացման համակարգ - Քարտեզագրել դրամահավաքի և անհավասար վերաբերմունքի դեպքերն ու կատարել համապարփակ վերլուծություն - Դպրոցների կառավարման խորհուրդներում կրթության և գիտության նախարարության միջոցով ներգրավել տվյալ համայնքներում ակտիվ և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին - Լիարժեք ուսումնասիրել շահերի բախման դեպքերը։ Դրանք դասակարգել ըստ տնօրինության կողմից դիրքի չարաշահման, գիտելիքի և հմտությունների փոխանցմանը հակասող երևույթների՝ առևտրայնացման, կուսակցականացման, ռազմականացման և կրոնականացման դրդապատճառների։ Կատարել համապարփակ վերլուծություն։ - Ապահովել տվյալ նախակրթարանի, դպրոցի և բուհի հանրային միջոցների հաշվին ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ու հանրամատչելի լինելը, բոլոր քաղաքացիների կողմից դրանց ծանոթանալու հնարավորությունը։ Մինչ այժմ տեղադրված նախահաշիվներն ու հաշվետվությունները լիարժեք չեն և լուրջ հաշվապահական սխալներ են պարունակում։ Ապահովել դրանց ստուգելիությունը իրականում կատարված ծախսերի տեսանկյունից։ - Մի շարք այլ հարցերի անդրադարձել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության հիմնական հարցադրումներում, որոնք ուղարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Հղումը՝ https://www.facebook.com/download/preview/780748555417518