Under development
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2023 թվականի մայիսի 3-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը վերանայվեն և համապատասխանեցվեն օրենքի դրույթներին։
Ներկայումս գործում են ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 399-Ն և 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշումները, որոնց կարգավորումները համահունչ են մինչև 2023 թվականը ընդունված օրենքին։
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորող նորմին համահունչ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N399-Ն որոշման մեջ փոփոխություն և 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման մեջ փոփոխություն մասին» Կառավարության որոշման նախագիծը: Կարգը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և կարգավորվել են հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացները, դրանցում առաջացող իրավական հարաբերությունները, ինչպես նաև այդ գործընթացներին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները:
Կարգում Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձաքննության իրականացման գործառույթները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու» կարգով`
1) սահմանվել են փորձաքննության ներկայացվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությունների համար շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատում, ինչը պետք է իրականացնի նախաձեռնողը՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող՝ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց միջոցով։ Հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի արժանահավատ, արդիական՝ ձեռք բերված լինի լավագույն հնարավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան,
2) սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման հետ կապված փորձաքննական գործընթացի հետագա ընթացակարգը,
3) սահմանվել է փորձաքննության ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության ճշտման կամ լրացուցիչ տեղեկությունների ձեռք բերման նպատակով այլ պետական մարմիններին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային և այլ պետականու մասնագիտական գիտահետազոտական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու և վերջիններից հիմնավորված մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն կամ հիմնավորված կարծիք ստանալու ընթացակարգը,
4) սահմանվել է դրույթ, ըստ որի փորձաքննական եզրակացության կազմման գործընթացում պետք է հաշվի առնվեն միայն հիմնավոր կարծիքները և հիմնավորված մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունը,
5)պարզեցվել են պետական փորձաքննական բացասական եզրակացություն տալու հիմքերը և ժամկետները,
6)սահմանվել են գործառույթներ՝ պետական փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների և լիազոր մարմնի կողմից դրանց շտկման համար,
7)նախատեսվել է փորձաքննության գործընթացի համար լիազոր մարմնի կողմից գործունեության ենթակա տարածքում տեղազննման աշխատանքների և դիտարկումների իրականացումը՝ պարզելու նպատակով փորձաքննության ներկայացված փաստաթղթերում գործունեության ենթակա տարածքի վերաբերյալ տեղեկատվության համապատասխանությունը փաստացի իրավիճակին։
8)սահմանվել են կարգավորումներ և տրվել են հիմնավորումներ լիազոր մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունն (այսուհետ` եզրակացություն) ուժը կորցրած ճանաչելու գործընթացի և գործառույթների հետ կապված, հստակեցվել են փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման կայացման և նախաձեռնողին տրամադրման ժամկետները և գործառույթները,
9)սահմանվել են հիմնադրույթային փաստաթղթի, նախատեսվող գործունեության Ա և Բ կատեգորիաների փորձաքննական գործընթացի իրականացման ընթացակարգերը, որոնք գրեթե նույնն են, տարբերվում են միայն փորձաքննության իրականացման ժամկետներով:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի օրենքի պահանջներով սահմանված փորձաքննության գործընթացի իրականացման կարգավորմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Discussed
20.10.2023 - 04.11.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2437
Print