Добавить в избранное

В стадии разработки

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականի մայիսի 3-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը վերանայվեն և համապատասխանեցվեն օրենքի  դրույթներին։

Ներկայումս գործում են ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 399-Ն և 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշումները, որոնց կարգավորումները համահունչ են մինչև 2023 թվականը ընդունված օրենքին։

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորող նորմին համահունչ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N399-Ն որոշման մեջ փոփոխություն և 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման մեջ փոփոխություն մասին» Կառավարության որոշման նախագիծը: Կարգը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և կարգավորվել են հիմնադրույթային փաստաթղթի և նախա­տես­վող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսու­հետ՝ փորձաքննություն) իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացները, դրանցում առաջացող իրավական հարաբերությունները, ինչպես նաև այդ գործընթացներին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները: 

Կարգում Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձաքննության իրականացման գործառույթները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու» կարգով`

1) սահմանվել են փորձաքննության ներկայացվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությունների համար շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատում, ինչը պետք է իրականացնի նախաձեռնողը՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող՝ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց միջոցով։ Հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի արժանահավատ, արդիական՝ ձեռք բերված լինի լավագույն հնարավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան,

2) սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման հետ կապված փորձաքննական գործընթացի հետագա ընթացակարգը,

3) սահմանվել է փորձաքննության ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության ճշտման կամ լրացուցիչ տեղեկությունների ձեռք բերման նպատակով այլ պետական մարմիններին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային և այլ պետականու մասնագիտական գիտահետազոտական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու և վերջիններից հիմնավորված մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն կամ հիմնավորված կարծիք ստանալու ընթացակարգը,

4) սահմանվել է դրույթ, ըստ որի փորձաքննական եզրակացության կազմման գործընթացում պետք է հաշվի առնվեն միայն հիմնավոր կարծիքները և հիմնավորված մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունը,

5)պարզեցվել են պետական փորձաքննական բացասական եզրակացություն տալու հիմքերը և ժամկետները,

6)սահմանվել են գործառույթներ՝ պետական փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների և լիազոր մարմնի կողմից դրանց շտկման համար,

7)նախատեսվել է փորձաքննության գործընթացի համար լիազոր մարմնի կողմից գործունեության ենթակա տարածքում տեղազննման աշխատանքների և դիտարկումների իրականացումը՝ պարզելու նպատակով փորձաքննության ներկայացված փաստաթղթերում գործունեության ենթակա տարածքի վերաբերյալ տեղեկատվության համապատասխանությունը փաստացի իրավիճակին։

8)սահմանվել են կարգավորումներ և տրվել են հիմնավորումներ լիազոր մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունն (այսուհետ` եզրակացություն) ուժը կորցրած ճանաչելու գործընթացի և գործառույթների հետ կապված, հստակեցվել են փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման կայացման և նախաձեռնողին տրամադրման ժամկետները և գործառույթները,

9)սահմանվել են հիմնադրույթային փաստաթղթի, նախատեսվող գործունեության Ա և Բ կատեգորիաների փորձաքննական գործընթացի իրականացման ընթացակարգերը, որոնք գրեթե նույնն են, տարբերվում են միայն փորձաքննության իրականացման ժամկետներով:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի օրենքի պահանջներով սահմանված փորձաքննության գործընթացի իրականացման կարգավորմանը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

 Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

 

 

  • Обсуждалось

    20.10.2023 - 04.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2454

Принт