Add to favourites

The draft has been accepted

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությամբ հաստատվեցին Հանրային խորհրդի կանոնադրությունը և  Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող՝ Հանրային խորհրդի անդամների կազմը: Այսպիսով, ներկայում գործող Հանրային խորհուրդը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմինն է:

          2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև Հանրապետության Նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրային խորհուրդը ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով Կառավարության խորհրդակցական մարմինը: Միաժամանակ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածով սահմանվել է, որ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

          Վերոհիշյալը վկայում է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

          «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)`

  1. ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները.
  2. սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը.
  3. նախատեսվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները.
  4. սահմանվել է, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ.
  5. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը.
  6. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Հանրային խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

  • Discussed

    26.12.2017 - 15.01.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Constitutional and administrative legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9425

Print

Suggestions

Անկախ Վերլուծական Կենտրոն

27.12.2017

Առաջարկվում է հանել նախագիծը շրջանառությունից` այսպես կոչված Հանրային խորհուրդը համարելով ավելորդ օղակ, որը ավելի շուտ որոշ մարդկանց համար պետական բյուջեից բարձր աշխատավարձ ստանալու և կառավարական ցուցակների մեջ մնալու գործիք է: Հանրային խորհրդի նախկին տարիների "գործունեությունը" ցույց տվեց, որ այն արհեստական ստեղծված կառույց է, որի ՕԳԳ-ն, եթե հաշվի առնենք նրա վրա ծախսված գումարները, բացասական է: Այն, նույնիսկ չի կարելի համարել հանրապետական հանրային խորհուրդ, քանի որ այս տարիների ընթացքում չկարողացան և չցանկացան ստեղծել գրասենյակներ մարզերում` ավելորդ գլխացավանքից և պրոբլեմներից խուսափելու համար: Անհասկանալի է, որ Աշխատանքի պետական տեսչության պես կարևորագույն կառույցը օպտիմալացման անվան տակ լուծարվում է` թողնելով վարձու աշխատողներին անպաշտպան և անօգնական, իսկ դրա փոխրեն փորձ է արվում ստեղծել նման անհասկանալի ծագումով և նպատակներով հիմնարկներ:

See more