Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն կառավարության որոշումն ընդունվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները տրամադրվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից և 2010 թվականի գործող Սահմանադրությամբ ամրագրված չէր այնպիսի դրույթ, որով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար Սահմանադրությամբ նախատեսված մարմինները պետք է օրենքով լիազորվեն:
Սակայն, 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետևյալը. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Բացի այդ, 2018 թվականի մարտի 21-ին ընդունված «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
Ներկայումս, Ոստիկանության մասին ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կամ հարակից այլ օրենքներում օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկատվություն ստանալու կարգի վերաբերյալ ամրագրված չեն այնպիսի դրույթներ, որոնք կարող են հանդես գալ որպես լիազորող նորմեր՝ կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Օրենքի համապատասխան հոդվածը լրացնել դրույթով, որը կարող է հանդես գալ որպես լիազորող նորմ՝ ներկայումս գործող ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1561-Ն որոշման մեջ զգալի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի
եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում նշել օրենսդրական իրավական ակտի հոդվածը, որը ներառում է Սահմանադրությամբ սահմանված լիազորող նորմը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Discussed
12.10.2023 - 02.11.2023
-
Type
Law
-
Area
Security, International relations
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 3201
Print