Добавить в избранное

Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն կառավարության որոշումն ընդունվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքները տրամադրվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից և 2010 թվականի գործող Սահմանադրությամբ ամրագրված չէր այնպիսի դրույթ, որով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար Սահմանադրությամբ նախատեսված մարմինները պետք է օրենքով լիազորվեն:

Սակայն,   2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետևյալը. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:  Բացի այդ, 2018 թվականի մարտի 21-ին ընդունված «Նորմատիվ իրավական ակտերի մասին  ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:

Ներկայումս, Ոստիկանության մասին ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կամ հարակից այլ օրենքներում օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկատվություն ստանալու կարգի վերաբերյալ ամրագրված չեն այնպիսի դրույթներ, որոնք կարող են հանդես գալ որպես լիազորող նորմեր՝ կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Օրենքի համապատասխան հոդվածը լրացնել դրույթով, որը կարող է հանդես գալ որպես լիազորող նորմ՝ ներկայումս գործող ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1561-Ն որոշման մեջ զգալի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը շրջանառելու համար:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի

եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում նշել օրենսդրական իրավական ակտի հոդվածը, որը ներառում է Սահմանադրությամբ սահմանված լիազորող նորմը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

           Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Обсуждалось

    12.10.2023 - 02.11.2023

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность, Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3206

Принт