Add to favourites

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտ­­նիք պարունակող տեղեկություններին առնչվե­լու թույլտվության տրամադրման կարգը սահ­­մանելու և Կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշ­­ման նա­խագծի ընդու­նման անհրաժեշտու­թյունը պայ­­­մա­նավորված է 2023 թվականի մարտի 1-ին Պե­տա­կան գաղտ­նիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի ընդունմամբ:

Մասնավորապես, 2023 թվականի մարտի 1-ի Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրեն­քի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիք պարու­նա­կող տե­ղե­­կություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ օտարերկրյա քաղա­քա­ցիները և քա­ղա­քացիություն չունեցող անձինք՝ աշխատանքային կամ ծառայողական անհրա­ժեշտությամբ պայ­մա­նավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ՝ Կառավարության սահ­մանած կարգով:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել օտար­­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պա­րունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, միաժա­մա­նակ, ուժը կորցրած ճանաչելով Կառավարության 1997 թվա­կանի նոյեմբերի 29-ի «Օտար­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լի­նելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշումը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի ծախսերում փոփ­ո­խու­թյուն­ներ չեն առաջանա։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օտար­երկրյա քաղաքացիների և քաղա­քա­ցիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

Ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    10.10.2023 - 25.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2354

Print

Suggestions

Լիանա Բաբաջանյան

11.10.2023

Ներկայացված կարգի ամբողջ տրամաբանությունը ելնում է այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ՀՀ-ում աշխատում է «որոշակի մարմիններում», (որոշակի մարմինների հասկացությունը չի տրվում), կատարում են գիտական աշխատանք և այլն նրանց որոշակի հանգամանքների առկայության պայմաններում կարող է տրամադրվել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, ինչն անընդունելի է։ Առավել ևս հաշվի առնելով ՀՀ ներկայիս անվտանգային խոցելի վիճակը, ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ օտարերկրացիներին հասանելիություն ունենալ պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանը։ Նույն «գիտական աշխատողը», կամ դասախոսը կարող է համալսարանում ներդրված լինել օտարերկրյա հատուկ գործակալությունների կողմից, նույն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցները գիտական աշխատանք կատարելու անվան տակ կարող են հայցել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն հասանելիություն, ո՞նց եք ստուգելու, ՀՀ-ն այդքան ռեսուրս ունի՞։ Բացի նշվածից , մենք չենք կարող վստահ լինել նաև այն պաշտոնատար անձանց հարցում, ովքեր համապատասխան թույլտվությունը տրամադրելու են։ Այս նախագիծը բացի վնասից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ՀՀ քաղաքացիներին ոչ մի օգուտ չի տալու։ Մի բարդացրեք երկրի առանց այդ էլ ծանր վիճակը։

Tigran Tigranyan

10.10.2023

Կարծում եմ, անհրաժեշտ է նշել, որ թույլտվությունը տրվում է Կառավարության ԳԱՂՏՆԻ որոշմամբ, ոչ թե ուղղակի Կառավարության որոշմամբ։

See more