Add to favourites
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Tigran Tigranyan 10.10.2023 15:15:03 | Կարծում եմ, անհրաժեշտ է նշել, որ թույլտվությունը տրվում է Կառավարության ԳԱՂՏՆԻ որոշմամբ, ոչ թե ուղղակի Կառավարության որոշմամբ։ | Ընդունվել է | Կատարվել է համապատասխան փոփոխություն |
2 | Լիանա Բաբաջանյան 11.10.2023 12:05:15 | Ներկայացված կարգի ամբողջ տրամաբանությունը ելնում է այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ՀՀ-ում աշխատում է «որոշակի մարմիններում», (որոշակի մարմինների հասկացությունը չի տրվում), կատարում են գիտական աշխատանք և այլն նրանց որոշակի հանգամանքների առկայության պայմաններում կարող է տրամադրվել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, ինչն անընդունելի է։ Առավել ևս հաշվի առնելով ՀՀ ներկայիս անվտանգային խոցելի վիճակը, ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ օտարերկրացիներին հասանելիություն ունենալ պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանը։ Նույն «գիտական աշխատողը», կամ դասախոսը կարող է համալսարանում ներդրված լինել օտարերկրյա հատուկ գործակալությունների կողմից, նույն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցները գիտական աշխատանք կատարելու անվան տակ կարող են հայցել պետական գաղտնիք կազմող տեղեկատվությանն հասանելիություն, ո՞նց եք ստուգելու, ՀՀ-ն այդքան ռեսուրս ունի՞։ Բացի նշվածից , մենք չենք կարող վստահ լինել նաև այն պաշտոնատար անձանց հարցում, ովքեր համապատասխան թույլտվությունը տրամադրելու են։ Այս նախագիծը բացի վնասից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ՀՀ քաղաքացիներին ոչ մի օգուտ չի տալու։ Մի բարդացրեք երկրի առանց այդ էլ ծանր վիճակը։ | Չի ընդունվել | Նշված դեպքերը լինելու են բացառիկ։ Բացի այդ, նման կարգ բխում է նաև գործող օրենքից։ Միաժամանակ, մինչև համապատասխան թույլտվության տրամադրումը, լիազոր մարմինը ստուգողական միջոցառումներ է իրականացնելու օտարերկրացու նկատմամբ, որի ընթացքում վեր են հանվելու բոլոր հնարավոր ռիսկերը։ |