Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է։ Աբովյանի ԳՍՊԿ-ն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Ուստի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայում նախատեսվել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որի իրականացման ապահովման նպատակով 2022 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության №214-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում)։ Որոշման 3.2 ենթակետով սահմանվել է, որ «սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) տարին»։ Համաձայն Որոշման՝ պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (լիազոր մարմին) և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ձեռքբերող) միջև կնքվել է «Սեփականության օտարման գործընթացի ընթացքում Հայաստանի Հանրապետության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)։ Որոշման կատարումն ապահովելու նպատակով, համաձայն Պայմանագրի 3-րդ բաժնի դրույթների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ Ø Որոշումը պատշաճ ձևով ուղարկվել է օտարվող սեփականության սեփականատերերին, Ø Որոշման մասին հրապարակում է տպվել «Հրապարակ» օրաթերթի 15.03.2022թ. 34-րդ համարում, Ø ՀՀ կադաստրի կոմիտեում իրականացվել է հողամասերի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցում, Ø ՀՀ ԿԳՄՍ նախարարության 10.06.2022թ. №34/14.3/13495-2022 գրությամբ տրամադրվել է հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական հուշարձանների և օբյեկտների առակայության վերաբերյալ տեղեկատվություն և անհրաժեշտ է համարել ապահովելու հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների և հնագիտական օբյեկտների պահպանությունն ու անվթարությունը, ինչպես նաև հուշարձաններ ներառող տարածքներում կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցնել լիազորված մարմնի հետ: Կից ներկայացվում են իրականացված աշխատանքների փաստաթղթերի պատճեները։ Միևնույն ժամանակ 3․2 կետի պահանջները կատարելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի 19.08.2020թ. №273Ա որոշմամբ սահմանված կարգով նախաձեռնվել է առնվազն երեք անկախ գնահատող կազմակերպություններից` 01.07.2022թ. դրությամբ, հիշյալ տարածքների շուկայական արժեքի որոշման վճարովի ծառայության ձեռքբերում։ Որից հետո, շուկայական արժեքների հիման վրա կազմված՝ կնքման ենթակա օտարման պայմանագրերի նախագծերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 13.02.2023թ. ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ` «Գազպրոմ» ՀԲԸ-ի (ՌԴ) համաձայնեցմանը («Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից սահմանված կարգի համաձայն՝ բոլոր գործարքները պարտադիր ենթակա են նախնական համաձայնեցման վերջինիս հետ)։ «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից համաձայնեցումը ստացվել է 05.06.2023թ.։ Նշվածով պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից օտարվող սեփականության սեփականատերերին և գույքային իրավունք ունեցողներին սահմանված ժամկետում, մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը, չեն ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծերը և չի ապահովվել Որոշման 2.2 կետի սահմանված ժամկետում կատարումը։ Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի՝ վերոնշվածը հիմք է հանդիսանում տվյալ սեփականության մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերի անվավերության համար։ Հաշվի առնելով, որ ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն և ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և որ, ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման N 1 Հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը, ուստի, անհրաժեշտ է ուժը կորցրած է ճանաչել Որոշումը և ընդունել նոր որոշում։ Հարկ է նշել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղեկացմամբ անվավերության հետևանքով անձանց խախտված իրավունքներ, պատճառված վնասներ առկա չեն։ |
Կարգավորման նպատակը |
Նկատի ունենալով, որ ԳՍՊԿ-ի օրինական, երաշխավորված, անխափան, անվտանգ և արդյունավետ շահագործումը չի կարող ապահովվել առանց N 1 Հավելվածում նշված հողամասերի նկատմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան իրավունքի իրավաբանական ձևակերպման, նշված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով հնարավորություն կտրվի ԳՍՊԿ-ի շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, դրա շահագործման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովմանը: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ |
Ակնկալվող արդյունքը |
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կիրականացվի Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր կոմպրեսորային կայանի կառուցումը: |
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ |
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040 թվականը) և այլ ռազմավարական փաստաթղթերից: |
-
Discussed
03.10.2023 - 19.10.2023
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1863
Print