Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող ֆիզիկական անձանց և համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ՝ համաձայն N 1 Հավելվածի, ճանաչել հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`
  • ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը.
  • ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման N 1 Հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը:
  1. Սահմանել, որ`

1)  սույն որոշման N 1 Հավելվածում նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռքբերող).

2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) տարին.

3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) սույն որոշմամբ՝ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի № 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

5) պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):

  1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների սխեմաները՝ համաձայն N 2 և N 3 Հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում ուսումնասիրել և տարածքները ձեռք բերողին ներկայացնել դրանցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական օբյեկտների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ պահպանական անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու նպատակով:
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարին՝

սույն սեփականության օտարման գործընթացն ավարտելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 Հավելվածում նշված հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին N 214-ն որոշումը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Discussed

    03.10.2023 - 19.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1858

Print