«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ. գործում է «911» ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), որն իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ:
Գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6մլն.-ից ավելի զանգ, և այս ցուցանիշն ունի աճի միտում: Բարեբախտաբար, դրանց գերակշիռ մեծամասնությունը կրում են կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերի 98%-ից ավելին՝ խնդրահարույց չեն: Սակայն, գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների արձագանքում: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես փոխվում է, երբ «911» օպերատորը հնարավորություն է ունենում տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրոմիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, և այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում:
Կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ «911» ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջացնում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՑԱՆԿ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
ՑԱՆԿ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակների (մշակողների)
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և հեռահաղորդակցության վարչության կողմից:
-
Discussed
22.12.2017 - 19.01.2018
-
Type
Law
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 8932
Print