«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասում «և տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել 2.2 ենթակետով` հետևյալ խմբագրությամբ.
«2.2 Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի դեպքում։ Կարգավորողը հաստատում է սույն կետով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմաններն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։»:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի «և 2.1-ին» բառերը փոխարինել «, 2.1 և 2.2 մասերի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
22.12.2017 - 19.01.2018
-
Type
Law
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 8928
Print