Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1 «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի  նոյեմբերի  27-ի  ՀՕ-211-Ն  օրենքի  (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածի 

6-րդ կետում հանել  «պահպանությունը և» բառերը։

Հոդված 2Օրենքի 8-րդ հոդվածում՝ «ժդ» կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3Օրենքի 9-րդ հոդվածում՝

  1. «ժբ» կետում հանել «պահպանությունը և» բառերը,  
  2.  «ժզ» կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4Օրենքի 22-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասի ա) կետում «իրավաբանական անձը» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը» բառերով,
  2. 2-րդ մասում «իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ

«Հոդված 23.

Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքները և պարտականությունները

  1․ Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների          իրավունքներն ու պարտականություններն սահմանվում են «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքով։

  2․ Սույն հոդվածով  նախատեսված  իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա: »։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    26.09.2023 - 16.10.2023

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2667

Print