Under development
«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով սահմանված փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
«Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր մարմնի իրավասությունների և գործառույթների վերաբերյալ համապատասխան հոդվածներում։
-
Discussed
26.09.2023 - 16.10.2023
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2662
Print