Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  

          Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ (այսուհետ՝ Կարգադրություն) հաստատված հավելված 2-ի 5-րդ գլխի 5.3 կետի 5.3.1. ենթակետի պահանջից, որի համաձայն անհրաժեշտ է սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ:

         Կարգադրության համաձայն գործնականում դատական նիստի անցկացումն առաջացնում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են արտագնա դատական նիստի հրապարակայնության, դռնբացության ապահովման խնդիրը, հանրության իրազեկվածությունը դատական նիստի անցկացման, ինչպես նաև՝ նշանակված հաջորդ դատական նիստի տեղի և ժամի վերաբերյալ և այլն: Այդ պատճառով անհրաժեշտ է օրենքով սպառիչ սահմանել այն դեպքերը (օրինակ` մեղադրյալի ծանր հիվանդությունը), երբ արտագնա դատական նիստի անցկացումը կարող է արդարացվել: Յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում` մատնանշելով, թե որ հիմքով է դատական նիստն անցկացնում արտագնա: Արտագնա դատական նիստերի անցկացումը չպետք է նվազեցնի արդար դատաքննության իրավունքը:

        Այս տեսանկյունից հույժ կարևոր է փակ և կիսափակ տիպի հաստատություններում արտագնա դատական նիստերի անցկացման դեպքում արդար դատաքննության սկզբունքների ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքների նախատեսումը: Անհրաժեշտ է հստակ կանոնակարգել փակ և կիսափակ տիպի հաստատություններում իրականացվող դատական նիստերի վերաբերյալ հասարակության ներկայացուցիչների իրազեկվածությունը, հասարակության ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը դռնբաց դատական նիստին, կողմերի այլ դատավարական իրավունքների ապահովումը, դատական նիստերի պարտադիր արձանագրումը, պետական խորհրդանիշերի օգտագործումը:

        

        Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         Քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4.1 բաժնով:  Մասնավորապես, Օրենսգրքի վերը նշված բաժնով կարգավորվում են  քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման, արտագնա դատական նիստը դռնփակ կամ դռնբաց անցկացնելու, քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցության հարցերը:

        Հարկ է նշել, որ Օրենսգրքով նախատեսված չեն առանձնահատուկ կարգավորումներ փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստերի անցկացման վերաբերյալ: Մասնավորապես կարգավորված չեն արտագնա դատական նիստերի անցկացման հստակ դեպքերը, առկա չեն այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են երաշխիք ծառայել փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստերի միայն սահմանափակ և բացառիկ դեպքերում անցկացման համար:

          Արտագնա դատական նիստերի անցկացման խնդիրը սերտորեն փոխկապված է դատական քննության հրապարակայնության հետ, որն արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Ինչպես արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) դատական նիստերի հրապարակային անցկացումը պաշտպանում է անձին առանց հասարակական հսկողության արդարադատության գաղտնի իրականացումից. այն նաև դատարանների հանդեպ հասարակության վստահության ամրապնդման միջոցներից մեկն է: Իրականացնելով թափանցիկ դատական քննություն՝ հրապարակայնության սկզբունքը նպաստում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակների իրագործմանը, այն է` արդար դատաքննության իրավունքի ապահովումը, որը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը:

         ՄԻԵԴ-ը փաստել է, որ դատական նիստի անցկացումը քրեակատարողական հիմնարկում դեռևս չի ենթադրում դրա ոչ հրապարակային բնույթ: Սակայն դատական նիստը դատարանից դուրս անցկացնելը, հատկապես այնպիսի փակ հիմնարկներում, ինչպիսին են` քրեակատարողական հիմնարկը, զորամասը, որտեղ հասարակության ներկայացուցիչների մուտքը արգելված է, լուրջ խոչընդոտ է հրապարակայնության ապահովման համար: Միաժամանակ, քանի որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և վերացական, այլ պրակտիկ և արդյունավետ իրավունքները, Դատարանը փաստել է, որ դատավարությունը համապատասխանում է հրապարակայնության պահանջին միայն այն պարագայում, երբ հասարակությունը կարող է ստանալ տեղեկություններ դատական նիստի ժամանակի, վայրի մասին, և այդ վայրը հասանելի է հասարակության ներկայացուցիչների համար:

      Տվյալ պայմանները կարող են բավարարվել, երբ դատական նիստն անցկացվում է բավարար թվով ներկաներին տեղավորելու համար հարմարեցված դատական նիստերի դահլիճում: Սակայն եթե դատական քննությունն անցկացվում է դատարանից դուրս, մասնավորապես` բանտում, որտեղ հասարակության ներկայացուցիչների մուտքն արգելված է, դա լուրջ խոչընդոտ է նիստի հրապարակայնության համար: Միաժամանակ, այն դեպքերում, երբ հանցագործության մեջ մեղադրվող անձը ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ է, դատավարության հրապարակային բնույթը հատուկ կարևորություն է ստանում:

        ՄԻԵԴ-ը նշել է, որ միայն այն փաստը, որ դատական քննությունը տեղի է ունենում բանտում, դեռևս չի փաստում դրա դռնփակ լինելը: Նիստի դռնփակությունը չի ենթադրում նաև, որ նիստին ներկա գտնվել ցանկացող անձինք կարող են ենթարկվել ինքնության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ստուգման: Սակայն պետական իշխանությունը պարտավորություն է կրում իրականացնելու անհրաժեշտ միջոցառումներ՝ ապահովելու հասարակության և լրատվամիջոցների՝ դատական նիստի վերաբերյալ տեղեկացվածությունը դատական նիստի ժամանակի, վայրի մասին:

        ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով հաստատվել է, որ ի տարբերություն դատապարտյալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի` հանցագործությունների վերաբերյալ դատական քննությունը պետք է անցկացվի դռնբաց դատական նիստի շրջանակներում: Դատարանը հավելել է, որ անվտանգության խնդիրները շատ քրեական վարույթների ընդհանուր խնդիրներ են, սակայն այն դեպքերը, որոնց պայմաններում անվտանգության նկատառումները արդարացնում են դատավարության հրապարակայնության սահմանափակումը, հազվադեպ են:

      Ռիեպանն ընդդեմ Ավստրիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դատական նիստի հրապարակայնության խախտում է ճանաչվել՝ չնայած այն հանգամանքին, որ դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ինֆորմացիան զետեղված է եղել դատարանում քննվող գործերի շաբաթական ցուցակում, որում առանձին նշում է եղել այն մասին, որ դատական նիստը տեղի է ունենալու կոնկրետ բանտում, դատարանում քննվող գործերի ցուցակը տարածվել է լրատվամիջոցներում և հասանելի է եղել հասարակությանը դատարանի գրասենյակում և տեղեկատվության բաժնում: Դատարանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ի լրումն տեղեկատվության տարածման` որևէ հատուկ միջոցներ ձեռք չեն առնվել, օրինակ` չի տարածվել տեղեկատվություն կոնկրետ բանտ հասնելու և դատական նիստին ներկա գտնվելու պայմանների վերաբերյալ:

      Այսինքն՝ ՄԻԵԴ-ը առանձնահատուկ կարևորություն է տվել դատապարտյալի մասնակցության արտագնա դատական նիստ անցկացնելու հրապարակայնության հարցին՝ շեշտադրելով պետական իշխանության պարտականությունը դատական նիստերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը և դատապարտյալի իրավունքների իրացումը երաշխավորող կառուցակարգերի ապահովման տեսանկյունից:

 

       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

                Նախագծի կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

      Նախագիծը՝

  1. Սահմանում է փակ կամ կիասափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր.
  2. Կարգավորում է փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշման մեջ հրապարակվող տեղեկությունների ցանկը՝ հասարակության իրազեկվածության խնդրի լուծման նկատառումով
  3. Նախատեսում է արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշման պարտադիր հրապարակման պահանջ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում.
  4. Նախատեսում է փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստի անցկացման համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների կիրառման նույն կարգը՝ դրանով իսկ ապահովելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ:

 

  • Discussed

    22.12.2017 - 06.01.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9477

Print

Suggestions

Նորայր Գրիգորյան

28.12.2017

Հետևաբար, առաջարկվում է այդ նախագծին վերաբերող դատավարական նորմերը նախատեսել դատավարական օրենսգրքերում։ Շնորհակալություն։

Նորայր Գրիգորյան

28.12.2017

Նախագիծը՝ ընդհանրապես, և հիշյալ օրենսգրքում ամրագրված հոդվածը՝ մասնավորապես, կարգավորում եմ դատավարական օրենսգրքերի խնդիրներին առնչվող հարաբերություններ, որպիսի խնդիր, սակայն, չի կարգավորում Քրեակատարողական օրենսգիրքը։

See more