Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132.1. հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 132.1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը

  1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը կայացնում է առանձին ակտի ձևով որոշում, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:
  2. Փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այդ թվում.

1) դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, ծանր հիվանդությամբ հիվանդանալու,

2) դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինության.

3) գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման դեպքերում.

4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը լուծելիս:

  1. Փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշման մեջ ի թիվս սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների նշվում է նաև արտագնա դատական նիստի անցկացման համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի հասցեն: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը պարտադիր հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
  2. Փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստը անցկացվում է դատական նիստի անցկացման համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:
  3. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
  4. Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

 

Հոդված 2. Եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    22.12.2017 - 06.01.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9476

Print

Suggestions

Նորայր Գրիգորյան

28.12.2017

Հետևաբար, առաջարկվում է այդ նախագծին վերաբերող դատավարական նորմերը նախատեսել դատավարական օրենսգրքերում։ Շնորհակալություն։

Նորայր Գրիգորյան

28.12.2017

Նախագիծը՝ ընդհանրապես, և հիշյալ օրենսգրքում ամրագրված հոդվածը՝ մասնավորապես, կարգավորում եմ դատավարական օրենսգրքերի խնդիրներին առնչվող հարաբերություններ, որպիսի խնդիր, սակայն, չի կարգավորում Քրեակատարողական օրենսգիրքը։

See more