Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների կանոկարգմամբ:
Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման 5-րդ կետի 4.1-ին ենթակետի սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման և իրացման համար տրվում է ձև N 5 անասնաբուժական վկայականը: Անասնաբուժական վկայականը տրվում է մեկ խմբաքանակի համար, որը տարբեր խմբաքանակներով հանձնվում է մի շարք իրացման կետեր:
Սպանդանոցը կամ թռչնաբուծարանը կատարում են օրական մորթ և օրվա մորթն իրականացնում են տարբեր իրացման կետերում, սակայն բազմաթիվ դեպքերում նախապես չգիտեն իրացման կետը և նրա պահանջը մթերքի կամ հումքի նկատմամբ, որի հետևանքով չեն կարող տրամադրել ձև N 5 անասնաբուժական վկայականը՝ ըստ մթերքը ստացողի:
Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմ՝ ձև N 5 անասնաբուժական վկայականում նախատեսելով նոր հավելված, որը կլրացվի սպանդանոցային մթերքն ստացողի մոտ՝ ըստ տնտեսավարող սուբյեկտի անվանման և ստացած մթերքի քանակության և անվանման:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծերի ընդունումը պայամանավորված է Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացի կարգավորմամբ: Եթե անասնաբուժական վկայականում նշված սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի խմբաքանակը իրացվելու է տարբեր խմբաքանակներով և առաքումից առաջ հայտնի չէ իրացնողը կամ իրացման ենթակա քանակությունը, մատակարարին հնարավորություն է տրվում լրացնել վկայականի պիտակը և ստացողի ստորագրությամբ հաստատել, որ տվյալ խմբաքանակից իրացման կետին է հանձնվել նշված քանակությամբ մթերք կամ հումք:
Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսավարողներին, եթե նախապես չգիտեն իրացնողին կամ իրացման ենթակա քանակությունը, յուրաքանչյուր խմբաքանակի համար սպանդանոցից ստանալ ձև N 5 անասնաբուժական վկայականը, որտեղ հստակ նշված է սպանդի ենթարկված մթերքի կամ հումքի տվյալ խմբաքանակը: Այնուհետև իրացման կետերում հանձնման ժամանակ մատակարարի կողմից կլրացվի ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակը և կտրամադրվի իրացման կետին՝ նշելով յուրաքանչյուր կետին հանձնվող քանակությունը:
Միաժամանակ պետական վերահսկողության արդյունքում ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակների տրամադրման միջոցով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման մթերքի կամ հունքի յուրաքանչյուր խմբաքանակի հետագծելիությունը:
Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը:
-
Discussed
21.12.2017 - 05.01.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8900
Print