Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                             ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

        Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների կանոկարգմամբ:

        Ընթացիկ իրավիճակը

          Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման 5-րդ կետի 4.1-ին ենթակետի սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման և իրացման համար տրվում է ձև N 5 անասնաբուժական վկայականը: Անասնաբուժական վկայականը տրվում է մեկ խմբաքանակի համար, որը տարբեր խմբաքանակներով հանձնվում է մի շարք իրացման կետեր:

          Սպանդանոցը կամ թռչնաբուծարանը կատարում են օրական մորթ և օրվա մորթն իրականացնում են տարբեր իրացման կետերում, սակայն բազմաթիվ դեպքերում նախապես չգիտեն իրացման կետը և նրա պահանջը մթերքի կամ հումքի նկատմամբ, որի հետևանքով չեն կարող տրամադրել ձև N 5 անասնաբուժական վկայականը՝ ըստ մթերքը ստացողի:

          Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմ՝ ձև N 5 անասնաբուժական վկայականում նախատեսելով նոր հավելված, որը կլրացվի սպանդանոցային մթերքն ստացողի մոտ՝ ըստ տնտեսավարող սուբյեկտի անվանման և ստացած մթերքի քանակության և անվանման:

 

           Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Նախագծերի ընդունումը պայամանավորված է Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացի կարգավորմամբ: Եթե անասնաբուժական վկայականում նշված սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի խմբաքանակը իրացվելու է տարբեր խմբաքանակներով և առաքումից առաջ հայտնի չէ իրացնողը կամ իրացման ենթակա քանակությունը, մատակարարին հնարավորություն է տրվում լրացնել վկայականի պիտակը և ստացողի ստորագրությամբ հաստատել, որ տվյալ խմբաքանակից իրացման կետին է հանձնվել նշված քանակությամբ մթերք կամ հումք:

 

           Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսավարողներին, եթե նախապես չգիտեն իրացնողին կամ իրացման ենթակա քանակությունը, յուրաքանչյուր խմբաքանակի համար  սպանդանոցից ստանալ ձև N 5 անասնաբուժական վկայականը, որտեղ հստակ նշված է սպանդի ենթարկված մթերքի կամ հումքի տվյալ խմբաքանակը: Այնուհետև իրացման կետերում հանձնման ժամանակ մատակարարի կողմից կլրացվի ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակը  և կտրամադրվի իրացման կետին՝ նշելով յուրաքանչյուր կետին հանձնվող քանակությունը:

          Միաժամանակ պետական վերահսկողության արդյունքում ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակների տրամադրման միջոցով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման մթերքի կամ հունքի յուրաքանչյուր խմբաքանակի հետագծելիությունը:

     Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

      Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը:

  • Քննարկվել է

    21.12.2017 - 05.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9016

Տպել