Add to favourites

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նարեկ Մանուկյան 18.12.2017 22:29:42 Հարգելի նախագծ հեղինակներ, իսկ դուք ստատիստիկա ունեք ռուսական արտադրության մեքենաների և մասնաորապես НИВА մեքենայի, ապահովության և վթարների քանակից։Արաջարկում եմ նախ օրենք մշակեք այդ մեքենաների շահագործման հետ կապված։Եթե իրոք մտահոգվում եք երթևեկության ապահովման մասին։ Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի վերաբերվում:
2 Grigor Tamazyan 18.12.2017 23:27:30 Նախ սկսեմ նրանից, որ հիմնավորումը զուրկ է փաստարկներից, կարիքի գնահատում չի արվել, իսկ ով է ասել, որ աջ ղեկ մեքենան ավելի վտանգավոր է քան ձախ ղեկ մեքենան, ներկայացրեք փաստական հիմնավորում, որտեղ կլինի հետազոտություն համաձան որի աջ ղեկով մեքենանեներն ավելի վտանգավոր են քան ձախ ղեկով մեքենաները, ու նաև ապացուցեք, որ հենց աջ ղեկի հանգամանքն է պատճառ եղել հնարավոր օրենքի խախտումների: Երբ որ էս երկու հիմնավորումը կներկայացնեք խնդրեմ: Մյուս կողմից օրենքն ունի հակասահմանադրականություն և հակաիրավագիտականությունը, բոլորին հասկանալի բան է, որ օրենքը չի կարող օրենքի ընդունումից առաջ մարդկանց վերաբերվել եթե խստացնող ու արգելող բնույթ է կրում, օրենքի նախագծում կա կետ որտեղ արգելվում է վերագրանցումը, այսինքն անհատն ով ունի աջակողմյան ղեկով մեքենա չի կարողանա այն վաճառել քանի որ արքելվում ա վերագրանցումը: Այս օրենքի ընդունումը խիստ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել և բարձրացնել վթարների քանակը, քանի որ կստիպի մարդկանց փոխել իրենց մեքենաների ղեկը աջից ձախ, ապացուցված փաստ է, որ գործարանային վիճակից ղեկի փոփոխությունը չի կարող լինել լավ արդյունք, այսինքն մեքենաների ղեկը լավ չի աշխատի, եթե ձախ փոխվեն ու կհնագեցնի վթարների. Ես առաջարկում եմ կիրառել ավելի քաղաքակիրթ երկրների փորձ ոչ թե Ղազախստանի ու Բելառուսի, եթե հիմնավորում կներկայացվի, որ իրոք աջ ղեկի մեքնենաներն նպատակահարմար չեն, եկեք ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքերն իջեցրեք, որ գնային հավասարություն հաստատվի, հիմա ձախ ղեկով մեքենան 1500 դոլար թանկ է միջինում... եթե էս արվի արդեն մարդիկ շահագրգռված չեն լինի մեքենա բերել ասենք Ճապոնիայից այլ կբերեն Գերմանիայից Չի ընդունվել Նախագծերը մշակվել են համաձայն <<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի, որը ընդունվել է 2005 թվականի հուլիսի 8-ին: ՀՀ Սահմանադրության համաձայն մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվությունը տրամադրում է ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 489 որոշման : Մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ առաջարկությունը ընդունվել է ի գիտություն:
3 Gevorg Gasparyan 18.12.2017 23:56:44 Եթե անհանգստացած եք երթևեկության անվտանգությունով, ապա կարծում եմ ավելի խելամիտ կլինի վարորդներին վերաքննություն նշանակել և շատերին զրկել վարորդական իրավունքից: Ինքս աջակողմյան ղեկով մեքենա եմ վարում: Չունեմ որևիցե վթար և հիմա դժվարանում եմ ձախակողմյան ղեկով մեքենա վարել: Ինչին որ սովորում ես դա ել դառնում է նոռմա: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի վերաբերվում:
4 Հայկ Մաղաքյան 19.12.2017 00:01:24 Նման նախագիծ առաջ բերելուց առաջ պետք էր հստակ վիճակագրություն և հիմնավորում ունենալ: Այսքան ժամանակ չկա մի վիճակագրություն կամ փաստ, որը կհիմնավորեր ձեր առաջարկած նախագիծը: Իսկ այս պարագայում, ստեղծվում է տպավորություն, որ անհիմն ըստ քմահաճույքի նախագիծ է, նույնիսկ եթե իրականում ճիշտ է: Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
5 Artashes Hartenyan 19.12.2017 01:07:08 Անդրադարձ աջ ղեկով մեքենաների հետ կապված նոր օրենքին։ Ի՞նչ մեքենաներ էին հիմնականում ներմուծվում նախկինում, մինչև աջ ղեկով մեքենաների ներմուծման <<ալիքը>>։ Հայաստանում դրանից առաջ ներմուծվող մեքենաները հիմնականում բերվում էին եվրոպական(Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա և այլ) երկրներից և ԱՄՆ-ից։ Եթե հաշվի առնենք որ ներվուծված մեքենաների հիմնական մասը միջին կամ միջինից էլ ցածր խավն էր ձեռք բերում(հարուստները ավտոսալոններից նորն են առնում), ապա դրանց գինը մաքսազերծումը ներառյալ պետք է կազմեր 4000-7000$, մի փոքր ավել կամ պակաս։ Ընդ որում, այս գնի մեջ, մեքենայի գինը (այն երկրում, որտեղից գնվել է) կազմում էր 500-1500$։ Գնից կարող ենք ենթադրել, որ ձախ ղեկով այս մեքենաները պետք է լինեին մոտավորապես 1998-2002 թվականի արտադրության, և 100,000 կոլոմետր և ավելին շահագորրված մեքենաներ։ Այսինքն նախկինում այս գնով այս շուկաներից ձեռք էին բերվում մոտ 20 տարեկան, արդեն բավականին երկար շահագործված ու հնամաշ և հետագայում նաև ծախսեր պահանջող մեքենաներ, որոնց թե' էկոլոգիային հասցրած վնասն էր մեծ, թե շահագործման անվտանգությունը երաշխավորված չէր։ Ինչու՞ կտրուկ աճեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Երբ ճապոնական ավտոաճուրդներով հետաքրքրվողները փաստեցին, որ նույն այդ միջին գներով, կարելի է Ճապոնիայից ձեռք բերել արդեն 2005 – 2008 թվականի արտադրության, օրինակ 40,000-70,000 կիլոմետր վազքով, շատ ավելի թարմ, հետագայում քիչ ծախսեր պահանջող մեքենաներ, չնայած և աջ ղեկով, մարդիկ քիչ-քիչ սկսեցին ձեռք բերել այդ մեքենաները։ Պետք է նշել, որ ի տարբերություն եվրոպական կամ ամերիկյան շուկաներից գնված մեքենաների, որոնք շատ դեպքերում ունենում էին խնդիրներ, որոնք հետո էին ի հայտ գալիս( օրինակ՝ մեքենան եղել է վթարված, ջրի տակ է մնացել, ունի էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրներ և շատ այլ խնդիրներ), ճապոնիայից բերված մեքենաները, մեծամասամբ համապատասխանում են նաօորոք տրված նկարագրին, և փաստացի ձեռք ես բերում այն, ինչի մասին կարդացել ու տեղեկացել ես։ Այսինքն նույն գնով ձեռք է բերվում ավելի թարմ, հարմարավետ, քիչ ծախսատար մեքենա։ Նշված առավելությունների հաշվին էլ վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ աճեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան, և խախտվեց նախկին բալանսը ձախակողմյանների նկատմամբ։ Ի՞նչ հիմնավորում է բերվում աջակողմյան մեքենաների վերաբերյալ սպասվող օրենքի ընդունման համար։ Օրենքի հեղինակները նշում են, որ աջակողմյան մեքենաները, երթևեկելով աջակողմյան երթևեկության պայմաններում,երթևեկության անվտանգության տեսանկյունից խոցելի են, ավելի շատ վթարների հեղինակ են դառնում, և դրանով պայմանավորված աճել են վթարների թիվը։ Լինելով նախկին ձախ ղեկով, ներկայիս աջ ղեկով մեքենայի վարորդ, պետք է նշեմ , որ ձախից հետո , աջ ղեկին անցնելը, որևէ կերպ չի խոչընդոտել իմ մեքենա վարելուն, մինչև հիմա չեմ վթարվել։ ՈՒնեմ մոտ 10 տարվա վարորդական փորձ։ Ինչու՞ է բերված փաստարկը հիմնազուրկ։ Դժվար չի նկատել, որ խոշոր վթարների հիմնական պատճառները լինում են արագության կտրուկ գերազանցումը, ո՛չ սթափ վիճակում մեքենան վարելը, ճանապարհներիի որակի(փոսեր, մերկասառույց, ձյուն և այլն), լուսավորության ու ճանապարհային նշանների բացակայությունը կամ ոչ լիարժեք լինելը ։ Եվ ամենակարևոր պատճառներից մեկն է, երբ մարդիկ ուղղակի փողով գնում են վարորդական վկայականը, չունենալով նույնիսկ տարրական գիտելիքներ ու հմտություններ կապված մեքենա վարելու ու շահագործելու, ճանապարհային նշանների ու կանոնների հետ։ Ահա այսքան պատճառից հետո կառավարությունը կարող է հանգիստ դնել մեքենայի աջ ղեկով լինելու հանգամանքը վթարի ժամանակ։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը օրենքի ընդունումից առաջ։ Տվյալ այսպես կոչված հիմնավորումը բերելուց ու օրենքը ընդունելուց առաջ պետք է նախ առաջարկվեր այլընտրանք այս տարբերակին։ Օրինակ հարևան Վրաստանում, երբ կտրուկ բարձրացվեց աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, դրա փոխարեն նվազեցվել է ձախ ղեկով մեքենների մաքսահարկը, ու ներկայումս նույն ձախ ղեկով մեքենան Վրաստանում 2 և ավելի անգամ ավելի էժան է մաքսազերծվում, քան մեզ մոտ։ Իսկ հայաստանյան մաքսազերծման գներից ու գնահատման կարգից, ևրևի թե շատերն են տեղյակ։ Ի՞նչ հետևանքներ կարող են լինել օրենքի ընդունումով։ Քանի որ մարդկանց կենսամակարդակը օրենքի ընդունումով չի փոխվելու,այսիքն միջինում նորից նույն գնային միջակայքի ձախ ղեկով մեքենաներ են բերվելու Հայաստան(եթե մաքսազերծման գների վերանայում տեղի չունենա),բայց շատ ավելի հնամաշ, շատ շահագործված, և բնականաբար վթարվելու ավելի մեծ հավանականությամբ։ Այսինքն , եթե վերևում նշված հանգամանքները մնում են, բայց ընդունվում է այս օրենքը, դրանից ոչ միայն վթարները չեն պակասելու, այս ավելանալու են, ու շատ շուտով Հայաստանի ավտոպարկը կվերածվի ուղակի մետաղի ջարդոնի։ Այնպես որ օրենքի ընդունումը լրիվ այլ շահեր է հետապնդում, որոշումը քաղաքական է, ներկայիս բերված փաստարկները հիմնազուրկ, և պատրաստ եմ օրենքի ուժի մեջ մտնելուց դեռ առաջ էլ պայքարել դրա չեղարկման համար։ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից:
6 Tigran Vardanyan 19.12.2017 10:32:56 Barev dzez, es dem em arqelqnerin, uzum em vor himnavorvi inchu hankarc voroshvec argelel? karcum kcankanai imanal, aj xekov meqenaneri vtarnern qani tokos en kazmel ays tarineri @ndacqum, ev ayd vtarnerum, qani tokosum e exel aj xekov meqena varox varordi mexq@. kan meqenaner voronc xekn poxel chi lini, isk ete nuynisk hnaravor e poxel, es sxal em hamarum, gorcaranain meqenai dzevapoxumn, qani vor da chi lini hamapatasxan gorcaranain hashvarknerin, ev vorakin, karcum em dranov duq vtangi eq entarkum ayn qaxaqacinerin voroq kertevekan stipoxabar ajic dzax texapoxac xekov meqenayov. ev voch miain nranq vtangi kentarkven, ayl naev ertevekutyan mej gtnvox shet ail mardiq ev transportain mijocner. Չի ընդունվել ՀՀ ոստիկանության կողմից կհրապարակվի համապատասխան վիճակագրական տվյալներ: Միաժամանակ, տրանսպորտային միջոցների վերասարքավորումը իրականացվում է ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 489 որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված թույլտվության հիման վրա
7 Աշոտ Արզումանյան 19.12.2017 13:06:15 Նախագիծը չի կարող հաստատվել, եթե ցանկանում եք հաստատվի ապա 1- 5000$ նորմալ, քիչ քշած մեքենա առաջարկեք՝ ոչ ռուսական, որպեսզի մարդիկ գնեն 2- եթե կառաջարկեք ռուսական, բոլոր ծառայողական TOYOTA-ները փոխարինեք LADA VESTA-ներով 3- առգելեք բոլոր ԽՍՀՄ արտադրությամ մեքենաների և GAZEL-ների շահագործումը, որտեղ նույնիսկ անվտանգության գոտներ և բարցիկներ չկան: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
8 Աշոտ Արզումանյան 19.12.2017 13:06:18 Նախագիծը չի կարող հաստատվել, եթե ցանկանում եք հաստատվի ապա 1- 5000$ նորմալ, քիչ քշած մեքենա առաջարկեք՝ ոչ ռուսական, որպեսզի մարդիկ գնեն 2- եթե կառաջարկեք ռուսական, բոլոր ծառայողական TOYOTA-ները փոխարինեք LADA VESTA-ներով 3- առգելեք բոլոր ԽՍՀՄ արտադրությամ մեքենաների և GAZEL-ների շահագործումը, որտեղ նույնիսկ անվտանգության գոտներ և բարցիկներ չկան: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
9 Աշոտ Արզումանյան 19.12.2017 13:07:17 Նախագիծը չի կարող հաստատվել, եթե ցանկանում եք հաստատվի ապա 1- 5000$ նորմալ, քիչ քշած մեքենա առաջարկեք՝ ոչ ռուսական, որպեսզի մարդիկ գնեն 2- եթե կառաջարկեք ռուսական, բոլոր ծառայողական TOYOTA-ները փոխարինեք LADA VESTA-ներով 3- առգելեք բոլոր ԽՍՀՄ արտադրությամ մեքենաների և GAZEL-ների շահագործումը, որտեղ նույնիսկ անվտանգության գոտներ և բարցիկներ չկան: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
10 Վահե Մանուկյան 19.12.2017 13:21:10 Չեմ պատրաստվում ապացուցել այս նախագծի ապաժողովրդականությունն ու անվտանգության քողի ներքո ծածկված իրական կեղծ շահադիտական բնույթը, բայց մի բան կառաջարկեմ նախագծի հեղինակներին: Դուք որ ամեն օր փողոց եք դուրս գալիս ու տեսնում եք ձեր նախարարության կողմից սիրված <<անվտանգ>> գազելներով իրար վրա պառկած կռացած մի ամբողջ բնակչություն ոնց են տեղափոխում կանգառից կանգառ, չե՞ք կարծում, որ ձեր էս աջ ղեկին վերաբերվող նախագիծը մեղմ ասած տեղին չէ ու հարմար չէ: Մեքենաների քանակը քաղաքում քչացնելու ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից ամենակարևորը նորմալ, հարմարավետ, հիգենիկ տրանսպորտ ունենալն է, որ մարդը չնստի գազել կամ խցկված ավտոբուս ու երազի ավտո ունենալու մասին, որովհետեվ ամեն օր կռացած է գնում գործի: Առաջարկում եմ բոլորդ մի մարդու նման դիմում գրեք, դուրս գաք աշխատանքից, ավելի ճիշտ արտագաղթեք էս երկրից ձեր ռուսաստաններն ու ամերիկաները, որովհետև ձեր տեսակից ոչ մի օգուտ չկա բացի վնասից: Եթե աշխարհի բոլոր երկրներում ձեր նման <<խելոքներին>> վստահվեր կառավարությունը, հիմա բոլորս քարե դարում կապրեինք: Չի ընդունվել Առաջարկությունը ներկայացված նախագծերին չի առնչվում:
11 Մեսրոպ Առաքելյան 19.12.2017 13:27:23 Օրենքի նախագծի "հարգարժան" հեղինակներ, ձեր հիմնավորումը, թե իբր աջ ղեկով ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում և այլն թեմայով, կարող է ընդամենը ժպիտ առաջացնել: Հարգելիներս՝ երբ նշում եք, որ 2018 ապրիլի 1-ից արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ մինչ այդ ամսաթիվը ներկրվածներին սույն նախագիծը չի վերաբերվում, սակայն վերապահում եք անում, որ հետագայում նաև դրանց շահագործման արգելում կարող է լինել, ապա հարց՝ 1.պատրաստակա՞մ եք արդյոք կրել ֆինանսական տույժեր այն նույն մաքսատուրքի, այն նույն ԱԱՀ-ի և մեքենայի ՊԱՏ-ում գրանցելու հետ կապված ծախսերի մասով, որ գանձել եք նեմուծողից և թույլատրել շահագործել երկրի տարածքում, այսինքն միանվագ փոխհատուցել այդ վճարները, ինչպես միանվագ գանձել եք, 2. Ինչպես կարող է օրենքի սույն նախագիծը, ընդունվելուց հետո ունենալ հետադարձ ուժ, այսինքն՝ հետագայում արգելել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված մեքենաների շահագործումը: Ինչու՞ եք հընթացս փոխում խաղի կանոնները: Անկեղծորեն ցանկանու՞մ եք, որ կանոնակարգել շուկան՝ վերահսկեք պաշտոնական ներմուծողների նոր մեքենաների գները, որպեսզի դրանք հասանելի լինեն բոլոր խավերի համար, զսպեք մաքսատուրքի և ԱԱՀ-ի հետ կապված ձեր ախորժակը, հատկապես մի երկրի համար, որը չունի սեփական ավտոարդյունաբերություն: Հուսով եմ՝ ցանկության դեպքում ականջալուր կլինեք: Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը: Մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ առաջարկությունը ընդունվել է ի գիտություն:
12 Տիգրան Պետրոսյան 19.12.2017 15:40:33 Սույն որոշման նախագծի հիմնավորման երկու կետերից մեկը, այն է՝ «ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով» ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացրած 2017թ 11 ամիսների ընթացքում վթարների, զոհերի և վիրարվորների մասով վիճակագրությունը, ըստ էության, ամբողջությամբ հերքում է. ելնելով այդ հանգամանքից առաջարկում եմ նախագծի որոշման տեքստից հանել «ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով» արտահայտությունը և այն ձևակերպել «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» Աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/28925130.html Ընդունվել է ի գիտություն
13 Տիգրան Պետրոսյան 19.12.2017 15:40:33 Որոշման նախագծի գլխամասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» արտահայտությունը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» արտահայտությամբ Ընդունվել է Նախագիծը խմբագրվել է:
14 Vahan Hovsepyan 19.12.2017 17:27:53 Հարգելի "հեղինակ" Հիմնավորման մեջ նշվում է, որ, մեջբերում եմ. "Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն": Ընդունելով, որ տրամաբանորեն միգուցե կարելի է այդպիսի դիտարկում անել, սակայն, այս կարգի կարևորության իրավական ակտի փոփոխությունը, համոզված եմ, պետք է իրականացվի ուսումնասիրությունների և ոչ դիտարկումների հիման վրա։ Ուստի առաջարկում եմ. Ներկայացնել ուսումնասիրությունները իրականացրած կազմակերպության տվյալները, ուսումնասիրության արդյունքները, եզրակացությունները կամ իրականանցնել նման ուսումնասիրություն։ Ընդունվել է ի գիտություն
15 Vahan Hovsepyan 19.12.2017 17:27:53 Հիմնավորման մեջ նշված սահմանափակ տեսանելիության հանգամանքը կարող է երթևեկության համար վտանգ հանդիսանալ, սակայն ճանապարհային երթևեկության անվտանգությունը կապված է նաև մի շարք այլ հանգամանքների հետ, որոնցից են, օրինակ՝ ավտոմեքենաների ակտիվ և պասսիվ անվտանգության համակարգերը, ավտոմեքենաների ագրեգատների մաշվածության, դրանց պահեստամասերի դյուրամատչելիության պատճառով ավտոմեքենաների սարքին լինելը և այլն. Առաջարկում եմ ներկայացնել ուսումնասիրության արդյունքներ, դիտարկվել են արդյոք վերոնշյալ հանգամանքները թե ոչ։ Եթե այո, ապա ներկայացնել արդյունքներ, եթե ոչ իրականանցնել ուսումնասիրություն համապատասխան ժամկետով հետաձգելով որոշման ընդունումը։ Նշեմ, ի տարբերություն տեսանելիության ազդեցության վարկածի, ըստ ռուսական Ֆորբս ամսագրի իրականացրած ուսումնասիրության ճանապարհային պատահարների քանակի և ծանրության մասով Ռուսաստանի ամենաանվտանգ և քիչ պատահարներով նահանգ է համարվում Պրիմորսկի Կրայ նահանգը, որտեղ ավտոմեքեննաների մոտ 90 տոկոս կազմում են աջ ղեկ ունեցող մեքենաները, իսկ ամենավտանգավոր նահանգներն են այն նահանգները, որտեղ գերակշռում են ռուսական արտադրության ավտոմեքենաները։ Խնդրում եմ նաև ուսումնասիրել աջակողմյան և ձախակողմյան ավտոմեքենաների՝ արտանետումների ծավալները, դրանց համապաստախումը ստանդարտներին, վերլուծություն, նշված ակտի ընդունման արդյունքում որքանով կաճի ձախակողմյան ավտոմեքենաների ներհոսքը ՀՀ աջակողմյանի փոխարեն, որքան վնաս կհասցվի տնտեսությանը ավելլի ցածր ստանդարտներին համապատասխանելու պատճառով։ Ընդունվել է ի գիտություն
16 Vahan Hovsepyan 20.12.2017 11:58:14 Առաջարկում եմ հստակեցնել արդյոք արգելվում է նշված տրանսպորտային միջոցների օտարումը նախագծով նշված ժամկետից հետո, թե ոչ։ Նշելով, որ նախագիժը նպատակ չի հետապնդում սահմանափակել մինչև 2018 թվականի ապրիլի մեկը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը և, միևնույն ժամանակ արգերելով վերահաշվառումը, ըստ էության արգելքներ են ստեղծվում նաև տվյալ տրանսպորտային միջոցների շահագործման համար։ Եթե օրենքի տառով չի արգելվում օտարումը, ապա պետական մարմինը նաև պարտավոր է իրականացնել տվյալ օտարման գրանցումը, քանի որ այն հանդիսանում է նաև հարկման օբյեկտ։ Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա: Քանի որ 2018 թվականի ապրիլի մեկից հետո արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը, ուստի ՀՀ ոստիկանության կողմից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառում չի կարող իրականացվել:
17 Vahan Hovsepyan 20.12.2017 12:07:37 Առաջարկում եմ հիմնավորման մեջ նշել, ինչումն է կայանում տվյալ նախագծի արդիականությունը հաշվի առնելով ճանապարհատրանսպորտային դեպքերի հետազոտությունները։ Կարծում եմ, որ նշված հետազոտության արդյունքներով, ինչպես նաև դիտարկման արդյունքում հնարավոր է հայտնաբերել շատ ավելի առարկայական խնդիրներ, որոնք ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա (մասնավորապես նշված որոշման կոպիտ խախտումներով երթևեկող երթուղային տաքսիները և ավտոբուսները, շինարակական աշխատանքների ոչ պատշաճ իրականացումը, ճանապարհային նշանների կարգաբերումը և այլն..): Ուստի նախագծի հիմնավորման մեջ խնդրում եմ հստակեցնել տվյալ հարցի արդիականության և կարևորության խնդիրը վերոնշյալ և այլ հարցերի նկատմամբ, որոնք ընկնում են ՀՀ Տրանսպորտի, Կապի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարարության լիազորությունների ներքո։ Չի ընդունվել Նախագիծը բխում է<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից, համաձայն որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Միաժամանակ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանդիսանում է տրանսպորտի և կապի բնագավառի լիազոր մարմին :
18 Vahan Hovsepyan 22.12.2017 11:39:44 Հարգելի ՚հեղինակ՚, Ձեր կողմից նշված Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 877 որոշմանը միացած չէ Կիրգիզիան, ՌԴ կողմից էլ արգելքը կիրառվում է միայն М2 և М3 կարգի ավտոտրանսպորտային միջոցների համար, ասել է թե՝ 8 տեղից ավել նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար։ Առաջարկում եմ. Հիմնավորել ինչու է ընտրվում Բելառուսի և Ղազախստանի բոլոր տիպի ավտոտրանսպորտային միջոցների արգելքի ճանապարհը և ոչ թե օրինակ Ռուսաստանի Դաշնության։ Ընդունվել է ի գիտություն
19 Vahan Hovsepyan 22.12.2017 11:40:31 Հարգելի ՚հեղինակ՚, Ձեր կողմից նշված Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 877 որոշմանը միացած չէ Կիրգիզիան, ՌԴ կողմից էլ արգելքը կիրառվում է միայն М2 և М3 կարգի ավտոտրանսպորտային միջոցների համար, ասել է թե՝ 8 տեղից ավել նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար։ Առաջարկում եմ. Կիրառել արգելքը միայն М2 և М3 կարգի ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ։ Չի ընդունվել Սահմանափակումը նախատեսվում է կիրառել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
20 Vahan Hovsepyan 26.12.2017 16:08:02 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-րդ հոդվածով սահմանվում է, որ. Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերով սահմանված կարգով։ Արդյոք տվյալ նախագծի մշակումը ներառված է եղել տվյալ ծրագրերում և եթե այո, ապա որ մասով։ Շնորհակալություն։ Չի ընդունվել 9-րդ հոդվածով սահմանվում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները:
21 Vahan Hovsepyan 26.12.2017 16:25:26 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին, մասնավորապես. Հոդված 1-ի 2-րդ կետին, ստեղծելով նախադրյալներ մեծացնելու ճանապարհային անվտանգության սպառնալիքները մասնավորապես հետևյալի պատճառով. Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը կհանդիսանա պատճառ ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների գնման աճին։ Ընդ որում, եթե նույն գումարով հնարավոր էր գնել ավելի թարմ տարեթվով, անվտանգության ավելի արդիական համակարգով, արտանետումների ավելի նվազ ծավալով աջակողմյան ղեկով ավտոմեքենա, ապա նախագծի ընդունման պաճառով նույն գումարով հնարավոր կլինի գնել ավելի հին, ավելի վատ անվտանգության համակարգով, արտանետումների ավելի բարձր ծավալով ձախակողմյան ավտոմեքենա։ Այսպիսով, տվյալ փաստը միանշանակ կմեծացնի ճանապարհային անվտանգության սպառնալիքները, ինչը հակասում է նշված օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ կետին։ Առաջարկում եմ. Ներկայացնել նշված նախագծի ընդունման արդյունքում ճանապարհային ռիսկերի անվտանգության համար վերոնշյալ ռիսկերի առաջացման կամ դրանց կառավարման գործողությունները։ Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
22 Vahan Hovsepyan 26.12.2017 16:29:39 Ներկայացված նախագիծը հակասում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին, մասնավորապես. Հոդված 4-ի 1-ին կետին, քանի որ չի ապահովում համակարգ միջոցառումներ, այլ շեշտադրվում է տեսանելիության խնդիրը միայն, բաց թողնելով անվտանգության համակարգերի ուսումնասիրության, գույքի օգտագործման, բնապահպանական գործոնները։ Առաջարկում եմ. Մշակել և ներկայացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր ծրագիր՝ հիմնված ուսումնասիրությունների արդյունքների վրա, հաշվի առնելով անվտանգության գործոնների վրա ունեցած ազդեծությունը։ Չի ընդունվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի Հոդված 4.-ի համաձայն Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է: Միաժամանակ, 9-րդ հոդվածով նախատեսվում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, համաձայն որի Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները. սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը , սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձևերը և այլ լիազորություններ:
23 Vahan Hovsepyan 26.12.2017 16:36:03 Ներկայացված նախագիծը հակասում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին, մասնավորապես. Հոդված 5֊ի 1-ին կետի բ և գ ենթակետերին, քանի որ չի ապահովում շահերի հաշվեկշռվածության ապահովումը, իսկ նախագիծը չի հանդիսանում ծրագրային֊նպատակային մոտեցում՝ չունենալով տվյալ խնդրի վերաբերյալ համալիր հետազոտությունների արդյունքներ։ Առաջարկում եմ. Ուսումնասիրել տվյալ նախագծի հնարավոր ընդունման պատճառով առաջացող ՀՀ քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի հնարավոր վնասները։ Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
24 Vahan Hovsepyan 26.12.2017 16:39:31 Ներկայացված նախագիծը հակասում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին, մասնավորապես. Հոդված 8-ի 1-ին կետի, քանի որ ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի ներկայացված հիմնական ցուցանիշները չեն հիմնավորում նշված նախագծի մշակումը և ներկայացումը։ Առաջարկում եմ. Համալրել ճանապարհային անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների ցանկը այնպիսի ցուցանիշներով, որոնք հնարավորություն կտան վերլուծել ճանապարհային պատահարների, անվտանգության վրա ազդող գործոնների ազդեծությունը և դրա հիման վրա մշակել և ներկայացնել նախագծեր։ Չի ընդունվել Նախագծերի վերաբերյալ առաջարկություն չի ներկայացվել:
25 Rafik Yeghiazaryan 20.12.2017 11:12:50 Հարգելի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,եթե այդքան անհանգստացած եք մեր անվտանգության համար,ապա բոլոր աջ ղեկով մեքենաները վերասարքավորեք պետական բյուջեի հաշվին:Բոլորը գոհ և շնորհակալ կլինեն Չի ընդունվել Նախագծով նախատեսվող սահմանափակումները չեն տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված և հաշվառված տրանսպորտային միջոցների վրա, որի նպատակն է չսահմանափակել արդեն իսկ ձեռք բերված տրանսպորտային միջոցների շահագործումը: