Add to favourites

ՀՀ կառավարության << Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին>>, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> որոշումների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ

 

          Համաձայն <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի  և ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման  անհրաժեշտությունից ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
  2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝

1) ծանուցել Եվրասիական տնտեսական խորհրդին սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքի մասին,

          2) Եվրասիական տնտեսական խորհրդի քնարկմանը ներկայացնել Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի  <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>>  թիվ 877   որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ  առաջարկություն:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին  թիվ 955-Ն որոշման  2-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով՝

4) ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է::

  1. Սույն որոշման 1-ին կետը չի տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների  վրա:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 15-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1251-Ն որոշման  1-ին հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի տրանսպորտային միջոցները բառերից առաջ լրացնել , ինչպես նաև աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող բառերով:
  2. Սույն որոշման 1-ին կետը չի տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների  վրա:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 15-ից:

 

 

 

  • Discussed

    15.12.2017 - 12.01.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 66329

Print

Suggestions

Hovik Hayrapetyan

11.01.2018

Առաջարկում եմ անվտանգությունը բարձրացնենք օրենք ընդունելով ճանապարհների փոսերը արգելելու մասին, պարտադիր բոլոր ճանապարհներին լուսավորություն ապահովելու մասին, մինիմալ 4 շարքով ճանապարհներ ապահովելու մասին: Իսկ աջ ղեկի արգելքը կբերի միանշանակ անվտանգությաւն անկմանը, քանի որ մարդիկ կվարեն ավելի հնամաշ մեքենաներ: Այս նաղագիծը չունի որևէ հիմնավորում, այն պետք է մերժվի:

Հերմինե Գանջալյան

11.01.2018

Կողմ եմ օրենքի ընդունմանը:

Levon Hovhannisyan

11.01.2018

Mievnuynne 2020 tvakanic maqsaturqer@ bardzranalu en arajarkum em ays jamnakahatvacum tuyl tal joxovrdin nermucel vorakyal meqenaner minchev socyal tntesakan vichake huys unenq klavan ev mer qaxaqaciner@ kkaroxanan gnel nor meqenaner avtosrahneric:

See more